Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքսային ձևակերպումների մասնագետ

Արտեմ 23 ՍՊԸ

Աշխատավայր` Ավան, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
27.12.2026

Նկարագրություն

Արտեմ 23 ընկերությունն աշխատանքի է հրավիրում մաքսային ձևակերպումների մասնագետի (բրոքերի)՝ վաճառքի համար նախատեսված բեռների մաքսային ձևակերպումները և մաքսային հսկողության հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար։

Պարտականություններ

  • Մաքսային ձևակերպումների իրականացում ՀՀ օրենսդրության համապատասխան:
  • Մաքսային ձևակերպումների կատարում /trade.gov.am համակարգով:
  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ աշխատանքի համակարգում, անհրաժեշտ թույլտվությունների և հավաստագրերի ստացում:
  • Ներմուծվող ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի վերահսկում և ժամկետների պահպանում։
  • ԵՏՄ մաքսային օրենսդրության շրջանակներում լավագույն լուծումների բացահայտում մաքսազերծման խնդիրների վերաբերյալ։
  • Փաստաթղթերն ու փաթեթների կազմում, վարում և հաշվառում:
  • Օրենքի շրջանակներում նվազագույն հարկերի և տուրքերի գանձման ապահովում:
  • Աշխատանքի բնույթից բխող պարտականություններ կատարում:
  • Պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերությունների պահպանում մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ:
  • Մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում մաքսատուն և ժամանակավոր պահպանման պահեստներ:
  • Մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ թույլտվությունների ստացում:
  • Ներկրվող ապրանքների ներմուծման միասնական հայտերի ստեղծում <<Մեկ պատուհան>> պորտալում:
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում:
  • Մաքսային պահեստներում բեռների բեռնաթափման և բարձման աշխատանքների կազմակերպում:
  • ՀՀ մաքսային սահմանը հատելուց հետո տրանսպորտային կազմակերպությունների հետ աշխատանքների կազմակերպում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ցանկալի է 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Միջազգային բեռնափոխադրումների հիմունքների իմացություն
  • Մաքսային հայտարարագրման ծրագրի իմացություն
  • ԵՏՄ մաքսային օրենսգրքի և կանոնների իմացություն
  • Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման լիցենզիա (ցանկալի)
  • Ապրանքների դասակարգման և ԱՏԳ կոդերի ստուգման ունակություն
  • Հաղորդակցման և որոշումներ կայացնելու հմտություն
  • Ռուսերեն և անգլերեն (ցանկալի է) լեզուների իմացություն
  • MS office (Excel)-ի հետ աշխատելու հմտություն
  • Մեքենայի առկայություն

Հավելյալ նշումներ

  • Վարձատրությունը մրցակցային
  • Աշխատանքային գրաֆիկ 5 օրյա
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 43 003510

Արտեմ 23 ՍՊԸ-ն ներմուծման և բաշխման ոլորտում գործող ընկերություն է, որը մասնագիտացած է սառեցված մսամթերքի ներմուծման և վաճառքի մեջ։ Ընկերության նպատակն է հայկական շուկային առաջարկել որակյալ արտադրանք՝ ապահովելով դրա պատշաճ պահպանումը, ժամանակին մատակարարումը և հասանելիությունը սպառողներին։

Արտեմ 23 ՍՊԸ-ն համագործակցում է մանրածախ առևտրի տարբեր կետերի, խոշոր սուպերմարկետների, ռեստորանների և HoReCa ոլորտի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով նրանց պահանջներին համապատասխան մսամթերքի տեսականի և հուսալի մատակարարման ծառայություններ։

Ընկերության գործունեության հիմքում որակի նկատմամբ պատասխանատու մոտեցումն է, գործընկերների հետ վստահելի հարաբերությունների ձևավորումը և հաճախորդների պահանջներին համապատասխան սպասարկումը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում