Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքսային Ձևակերպումների Մասնագետ

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
13.08.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ ընկերությունը փնտրում է բանիմաց և պրոակտիվ Մաքսային ձևակերպումների մասնագետի, ով իրականացնելու է Ընկերության մաքսային ձևակերպումներն ու մաքսային հսկողությունը:

Պարտականություններ

  • ՀՀ մաքսային օրենսդրության համաձայն կազմել հայտարարագրեր ներմուծվող և արտահանվող ապրանքների վերաբերյալ
  • Օրենքի շրջանակում ապահովել նվազագույն հարկերի և տուրքերի գանձում
  • Հետևել ներկրված ապրանքների ճիշտ քանակով և ժամանակին տեղափոխությանը Ընկերության պահեստ
  • Գտնել ամենաօպտիմալ լուծումները օրենքի շրջանակներում մաքսազերծման խնդիրների վերաբերյալ
  • Ստեղծել և պահպանել պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերություններ մաքսային ծառայության աշխատակիցների հետ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • ՀՀ մաքսային օրենսդրության իմացություն
  • Մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է
  • Ճշտապահ, ազնիվ, ոչ կոնֆլիկտային բնավորություն
  • Microsoft Office փաթեթի իմացություն
  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Պատասխանատվության զգացում և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Վարորդական վկայականի առկայություն

Հավելյալ նշումներ

Եթե համապատասխանում եք նշված պահանջներին, կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում