Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքրության մենեջեր

Պռո Էմ Էս ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
17.07.2025

Նկարագրություն

Մեր՝ քլինինգ ծառայություններ մատուցող ընկերությունն ընդլայնվում է և փնտրում է մաքրության մենեջեր, ով կլինի պատասխանատու թիմի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։

Պարտականություններ

  • Կատարել ընկերություններում տարածքների շրջայցեր,
  • Հետևել մաքրուհիների կատարած աշխատանքին,
  • Կազմակերպել օրվա ընթացքում գրաֆիկից դուրս առաջացող մաքրման ենթակա տարածքների մաքրություն,
  • Հետևել նյութերի և պարագաների ճիշտ օգտագործմանը,
  • Պլանավորել աշխատողների հերթափոխերը և բաշխել մաքրման տարածքները մաքրուհիների միջև,
  • Ստեղծել պայմաններ բացառելու խմբի անդամների միջև կոնֆլիկտները,
  • Ներկայացնել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկները HR բաժին,
  • Հետևել, որպեսզի գրանցաթերթերը լինեն ստորագրված,
  • Լինել անխտրական և օբյեկտիվ,
  • Աշխատանքների կազմակերպման անհնարինության և/կամ խոչընդոտի դեպքում տեղեկացնել Մաքրության գծով փոխտնօրենին,
  • Ներկայացնել շաբաթական հաշվետվություններ Մաքրության գծով փոխտնօրենին,
  • Կատարել պաշտոնեական պարտականություններից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Մաքրության կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձ,
  • Թիմի կառավարման և գործավարության հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքներին,
  • Կարողություն կազմելու մաքրության գրաֆիկներ և վերահսկելու դրանց կատարումը,
  • Օպտիմալ կազմակերպչական հմտություններ՝ միաժամանակ մի քանի օբյեկտների համակարգման համար,
  • Հաճախորդի հետ վարվելակարգի և շփման կուլտուրա,
  • Հայերենի ազատ տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն (ցանկալի)։
Ընկերության մասին
address
Հասցե
Նալբանդյան 17
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք

“ProMS ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին, հանդիսանում է ՀՀ տարածքում եզակի կազմակերպություններից մեկը, որ տրամադրում է անշարժ գույքի բարձրակարգ սպասարկման համալիր ծառայություններ: Ընկերությունում աշխատում են շուրջ 130 բարձր որակավորում ունեցող մասնագետներ: ProMS ընկերությունն ունի անշարժ գույքի սպասարկման ոլորտում միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությունը հավաստող և մի շարք մրցանակների ( “BREEAM”, “IGRA Green Roof Leadership”, “European Property Awards”, “FIABCI World Prix d’Excellence” և այլն) արժանացած անշարժ գույքի համալիր սպասարկման ծառայությունների մատուցման փորձառություն:”

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում