Մաքրության բաժնի պատասխանատու (Housekeeping Supervisor)
Բելվիկ ՍՊԸ
Նկարագրություն
«Բելվիկ» բարձրակարգ հյուրանոցային համալիրը հրավիրում է աշխատանքի մաքրության բաժնի պատասխաատուի, ով կհամակարգի համարների մաքրման և սպասարկման գործընթացները։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել հյուրանոցային համարների և ընդհանուր տարածքների մաքրման աշխատանքները։
- Բաշխել աշխատանքային առաջադրանքները սպասարկող անձնակազմի միջև և վերահսկել դրանց ժամանակին կատարումը։
- Ստուգել համարների մաքրության, կահավորման և պատրաստվածության համապատասխանությունը հյուրանոցային չափանիշներին։
- Վերահսկել մաքրող միջոցների, սպիտակեղենի և անհրաժեշտ պարագաների պաշարները։
- Ապահովել սանիտարահիգիենիկ կանոնների և անվտանգության պահանջների պահպանումը։
Պահանջներ
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ հյուրանոցային ոլորտում, ցանկալի է՝ մաքրության բաժնում։
- Թիմի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու կարողություն։
- Մաքրության և հիգիենայի չափանիշների իմացություն։
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքներին։
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանք միջազգային չափանիշներով զարգացող նախագծի շրջանակում
- Մրցունակ աշխատավարձ
- Աջակցող թիմ և կառավարման պրոֆեսիոնալ մոտեցում
Belvik Dilijan Resort & Spa Hotel-ը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ Հայաստանի ամենագեղատեսիլ և զբոսաշրջային կենտրոններից մեկում, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»։ Հյուրանոցը շրջապատված է բնության բացառիկ գեղեցկությամբ՝ անտառներով, լեռներով և խաղաղ միջավայրով։
Մենք առաջարկում ենք բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ՝ համադրելով հարմարավետությունը, որակը և ժամանակակից մոտեցումները։ Հյուրանոցն ունի էլեգանտ համարներ, սպա կենտրոն, ռեստորան և հանգստի ու աշխատանքի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները։
Belvik Dilijan Resort & Spa Hotel is located in the town of Dilijan, one of Armenia’s most scenic and popular tourist destinations, often referred to as the “Armenian Switzerland.” The hotel is surrounded by stunning natural landscapes, forests, and a peaceful mountain environment.
We offer high-quality hospitality services, combining comfort, excellence, and a modern approach to guest experience. The hotel features elegant accommodations, a spa center, a restaurant, and all the necessary facilities for both leisure and business stays.