Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքրության բաժնի ղեկավար

Glasswork

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
09.08.2026

Նկարագրություն

Կազմակերպում և վերահսկում է՝

  • Գույքի, շենքի պահմանման, խնամքի աշխատանքներ
  • Կոմունալ-տնտեսության կառավարում
  • Մաքրության և այգեգործության կազմակերպում և վերահսկողություն
  • Աղբահանության և թափոնների կառավարման վերահսկողություն

Պարտականություններ

  • Պլանավորում, կազմակերպում և ղեկավարում է կազմակերպության տարածքի մաքրությունը, աղբահանությունը, կանաչապատ տարածքի խնամքը և մաքրությունը
  • Կազմակերպում է աղբահանությունը, արտադրական թափոնների կառավարումը ըստ համապատասխան ընթացակարգերի
  • Ամենօրյա շրջայցերի միջոցով հայտնաբերում, արձանագրում է շենք-շինության, գույքի, սպասարկման համար նախատեսված տեխնիկայի(մաքրության մեքենաներ, լուսավորության համակարգեր, աստիճաններ և այլն), սանհանգույցների անսարքությունները, կազմակերպում է դրանց վերանորոգման աշխատանքները
  • Իրականացնում է գույքագրում ըստ սահմանված կարգի, նշանակում է գույքի օգտագործման պատասխանատուներ
  • Կազմակերպության անունից գործարար կապեր է հաստատում կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության պատվիրակում է ծառայություններ, վերահսկում է մատուցվող ծառայությունների որակը
  • Իրականացնում է կոմունալների վերահսկում/ջուր, գազ, էլ. Էներգիա, ջեռուցում օդափոխություն/
  • Վերահսկում է արտադրամասերում և օֆիսային տարածքներում գազի, ջրի, լույսի անխափան մատակարարումը, ներկայացնում է հայտեր տեխնիկական սպասարկման ստորաբաժանմանը ընթացիկ և պլանային սպասարկման ապահովման համար
  • Կազմակերպում և վերահսկում է ընթացիկ շինարարական-վերանորոգման աշխատանքները
  • Տրամադրում և հետևում է օֆիասային գույքի խնամքին, աշխատակիցների կողմից դրանց խնամքով կիրառմանը, հանդիսանում է գույքի շահագործման պատասխանատու
  • Կազմում է մաքրության և տնտեսվարության ստորաբաժանման աշխատանքների ամսական պլան, որի հիման վրա մատակարարման բաժին պատվիրում է անհրաժեշտ նյութեր, սարքավորումներ, ծառայությունների ձեռք բերում
  • Ըստ անհրաժեշտույթան ներկայացնում է մաքրության և տնտեսվարության թիմի համալրման, օպտիմալացման առաջարկներ, մասնակցում է հարցազրույցներին
  • Պլանավորում է ստորաբաժանման աշխատակիցների արձակուրդները

Պատասխանատվությունը.

  • Պատասխանատու է կազմակերպության շենքի, գույքի, օֆիասային տեխնիկայի, կոմունալ համակարգերի անխափան աշխատանքն կազմակերպելու համար
  • Պատասխանատու է իր ստորաբաժանման ենթակայության ներքո գտնվող սարքավորումների սարքինության ապահովման համար
  • Պատասխանատու է տնտեսական պահեստի վերահսկողության համար
  • Պատասխանատու է իր անմիջական ենթակայությա ներքո գտնվող անձնակազմի/տնտեսնավերներ, մաքրության ստորաբաժանման անձնակազմ, այգեգործներ/ աշխատանքային բարոյահոգեբանական մթնոլորտն ապահովելու, ըստ Ընկերության ընդունված ընթացակարգերի ներքին կարգապահականը ապահովելու համար

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական ոլորտի կրթություն
  • Տնտեսվարման որոլտում աշխատանքային փորձ, շինարարության, գույքի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
  • Բանակցություններ վարելու հմտություններ
  • Առաջնորդելու հմտություններ
  • Որոշում կայացնելու հմտություններ
  • Պատասխանատվություն

Հավելյալ նշումներ

Ընկերությունը գտնվում է Ջրվեժում:

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում