
Մաքրուհու աշխատանք հյուրանոցում (Housekeeper)
Menua Hotel
Նկարագրություն
Նար-Դոսի 121 հասցեում գտնվող մեր հյուրընկալ հյուրանոցը փնտրում է հոգատար, պատասխանատու և բարեկիրթ անձանց՝ սպասուհու պարտականությունները իրականացնելու համար։
Պարտականություններ
- Տարածքի մշտական մաքրության ապահովում,
- Հյուրանոցային սենյակների մանրակրկիտ մաքրություն ըստ սահմանված ստանդարտների,
- Հանրային տարածքների (լոբի, միջանցքներ, սանհանգույցներ և այլն) մաքրում,
- Սպասարկման պարագաների համալրում և քանակի վերահսկում՝ սրբիչներ, հիգիենիկ պարագաներ, անկողնային պարագաներ,
- Սենյակների վիճակի վերահսկում և տեխնիկական խնդիրների մասին հաղորդում։
Պահանջներ
- Մաքրասիրություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Աշխատանքային կարգապահություն և պատասխանատվության զգացում,
- Ֆիզիկական դիմացկունություն և շարժունություն,
- Բարյացակամ և պրոֆեսիոնալ վերաբերմունք հյուրերի նկատմամբ,
- Առնվազն 1 տարվա փորձ հյուրանոցային ոլորտում։
Հավելյալ նշումներ
🕘 Աշխատանքային ժամեր՝ ամեն օր՝ 09:00 – 18:00,
📆 Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա, 1 օր հանգիստ,
💰 Օրավարձ՝ 7,000 դրամ, վճարումը՝ երկու մասով։