Մաքրուհի՝ հարկերում
Opera Suite Hotel
Նկարագրություն
Opera Suite Hotel-ին անհրաժեշտ է մաքրուհի՝ հարկերում:
Պարտականություններ
- Ապահովել հյուրերի սենյակների մաքրությունը համաձայն Հյուրանոցում գործող ստանդարտների:
- Ապահովել հյուրերին տրամադրվող հիգիենայի պարագաները, մաքրող նյութերը և սպիտակեղենը:
- Մասնակցել անմիջական ղեկավարի կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստումներին:
Պահանջներ
- կրթություն
- աշխատանքային փորձ ցանկալի
- պարտադիր հմտություններ արագաշարժ,մաքրասեր
- ցանկալի հմտություններ լինել պատրաստակամ թիմում աշխատելու և սերտ համագործակցելու այլ բաժինների հետ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր. 5 օր / 2 օր հանգիստ, 09:00-18:00:
Մեր թիմին միանալու համար կարող եք.
- Ձեր ինքնակենսագրությունը (CV) ուղարկել մեր էլեկտրոնային փոստին կամ դիմել նամակի միջոցով:
- Մոտենալ մեզ և լրացնել դիմում-հայտ: Մեր հասցեն. Բաղրամյան փող. 1,3, Գրողների տան հարևանությամբ
Opera Suite Hotel-ը սյութ դասի նրբաճաշակ ու հարմարավետ հյուրանոց է Երևանի կենտրոնում: Տեղակայված լինելով աշխարհի ամենահին, բայց ժամանակակից քաղաքներից մեկում՝ այն նոր շունչ է հաղորդում միջավայրին և ապահովում է անմոռանալի հանգիստ: Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմաններն ինչպես ընտանեկան, այնպես էլ գործնական ճամփորդությունների համար: