Մաքրուհի (գրասենյակում)
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
Էկո Բիլդինգ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում մաքրուհու գրասենյակի մաքրությունն ապահովելու համար:
Պարտականություններ
- Ապահովել գրասենյակի մաքրությունը,
- Կատարել աղբահանություն,
- Համալրել անհրաժեշտ պարագաները (սրբիչներ, օճառ և այլն)։
Պահանջներ
- Մաքրուհու աշխատանքային փորձը խիստ ցանկալի է,
- Պարտաճանաչություն և պատասխանատվություն,
- Մաքրասիրություն,
- Ազնվություն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Լինել արագաշարժ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-շաբաթ՝ 09։00-18։00։
Հասցե՝ ք․ Երևան, Արտաշատի խճղուղի, 1-ին նրբ․, 6/2 (տեցի կրուգ)։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։