Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքրուհի

Էսթինգ ՍՊԸ

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
04.12.2026

Նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու, պարտաճանաչ և մաքրասեր մաքրուհու՝ մեր թիմին միանալու համար։

Հիմնական պարտականություններ՝

  • Տարածքի ամենօրյա մաքրության և կոկիկության ապահովում։
  • Հատակների մաքրում և լվացում։
  • Սեղանների, կահույքի և այլ մակերեսների մաքրում։
  • Սանհանգույցների մաքրության և հիգիենայի պահպանում։
  • Աղբի հավաքում և հեռացում։
  • Մաքրող միջոցների և պարագաների ճիշտ օգտագործում։
  • Մաքրության պարագաների և նյութերի պատշաճ պահպանություն։

Պահանջներ՝

  • Պատասխանատվության բարձր զգացում։
  • Մաքրասիրություն և կազմակերպվածություն։
  • Պարտաճանաչություն և աշխատասիրություն։
  • Աշխատանքային կարգապահության պահպանում։
  • Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք։
  • Ժամանակին վճարվող աշխատավարձ։
  • Բարեհամբույր աշխատանքային միջավայր։
  • Աշխատանքային հստակ պայմաններ։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային շաբաթ՝ հնգօրյա (երկուշաբթիից ուրբաթ)
  • Աշխատանքային ժամեր՝ 09:00–16:00
  • Շաբաթ և կիրակի՝ հանգստյան օրեր

Զանգահարել 010-28-92-95

Ընկերության մասին
address
Հասցե
Ներսիսյան 7 փակուղի
address
Աշխատակիցների քանակ
51-150

ՀՀ-ում “Էսթինգ” ՍՊԸ-ն զբաղվում է եվրոպական երկրներից բարձորակ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով (կոսմետիկա, կենցաղային քիմիա և սննդամթերք):

Ներկայումս մեր կազմակերպությունում աշխատում են 80-ից ավել մարդ`ամենատարբեր մասնագիտություններով`սկսած վարորդ-առաքիչներից մինչև վաճառքի պատասխանատուներ և մենեջերներ: Մենք շարունակական աշխատանք ենք տանում նրանց մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:

Հայաստանում մեր ընկերությունը հանդիսանում է այնպիսի հայտնի համաշխարհային ֆիրմաների միակ պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են`

  • Beiersdorf (Գերմանիա) - Nivea կոսմետիկա
  • Ahmad Tea Ltd. (Անգլիա) - Ahmad թեյ
  • EUROLIVA, SA (Իսպանիա) - Crespo ձիթապտուղ
  • Arnest (Ռուսաստան) – Պրելեստ, Պրելեստ պրոֆեսիոնալ կոսմետիկա, Դիխլոֆոս, Ուբոյնայա Սիլա, Պիկնիկ միջատասպան միջոցներ, Դիվիդիկ կոշիկի խնամք, Լիռա, Լանա անտիստատիկ միջոցներ
  • VARTA Consumer (Գերմանիա) – Վարտա մարտկոցներ, լիցքավորման սարքեր
  • UnuRus (Ռուսաստան) - Чистая Линия, Timotei, Camay, Лесной Бальзам, Бархатные ручки, 100 рецептов красоты, Дракоша

Մենք մշտապես հետևում ենք ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և համապատասխանաբար արձագանքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Reward system
Բոնուսային համակարգ
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում