Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքրուհի

Փինք Բերրի ՍՊԸ

Աշխատավայր` գ. Ջրվեժ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
27.11.2026

Նկարագրություն

«Փինք Բերրի» ընկերությանը անհրաժեշտ է մաքրուհի՝ արտադրական և հարակից գրասենյակային տարածքների մաքրությունն ու կարգուկանոնն ապահովելու համար:

Պարտականություններ

  • Արտադրամասի և գրասենյակային տարածքների ամենօրյա մաքրության ապահովում։

  • Հատակների, աշխատանքային մակերեսների և կահույքի մաքրում։

  • Սանհանգույցի և ընդհանուր օգտագործման տարածքների մաքրության պահպանում։

  • Աղբի հավաքում և հեռացում։

  • Մաքրության համար նախատեսված պարագաների ճիշտ օգտագործում և պահպանում։

  • Սանիտարահիգիենիկ նորմերի և մաքրության պահանջների պահպանում:

Պահանջներ

  • Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում։

  • Մաքրասիրություն և աշխատասիրություն։

  • Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձի և աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ մանրամասները՝ հեռախոսազրույցի ընթացքում։

Հեռախոսահամար՝ 033 100 855

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Բագրևանդի 19-րդ փողոց
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 331 00855

«Փինք Բերրի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրի»-ի պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրի»-ն սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։

Տեսնել ավելին
Առավելություններ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում