
Մաքրուհի
Վեգա ՈՒորլդ ՍՊԸ
Նկարագրություն
Վեգա Ընկերությունը փնտրում է պատասխանատվությամբ և կարգապահությամբ աչքի ընկնող մաքրուհու՝ ինժեներական բաժնում աշխատելու համար։
Պարտականություններ
- Իրականացնել վարչական տարածքի և բակի մաքրման աշխատանքներ,
- Իրականացնել սանհանգույցների մաքրման աշխատանքներ,
- Հետևել սանհանգույցներում տնտեսական ապրանքների առկայությանը և անհրաժեշտության դեպքում լրացնել դրանք,
- Դատարկել աղբամանները։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կարգ ու կանոնի պահպանում,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Ծառայողական ավտոբուսի առկայություն։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09:00 – 18:00,
Հասցե՝ Շիրակի 74/13։
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: