
Մաքրուհի
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն
«Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի մաքրուհի (իգական սեռ)՝ Ընկերության զարգացող թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Իրականացնել ընկերության վարչական տարածքի, ցուցասրահի և բակի մաքրման աշխատանքներ,
- Պարբերաբար մաքրել և ախտահանել ճաշարանը, հանդերձարանը, անցակետը, դռները և պատուհանները,
- Իրականացնել ընկերության սանհանգույցների մաքրման աշխատանքներ,
- Հետևել սանհանգույցներում տնտեսական ապրանքների առկայությանը և անհրաժեշտության դեպքում լրացնել դրանք,
- Իրականացնել աղբի հավաքման և դեպի աղբավայր տեղափոխման աշխատանքներ,
- Փոխարինել բացակա հավաքարարին,
- Իրականացնել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կարգ ու կանոնի պահպանում,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն։
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: