Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքրողներ` պահեստային, արտաքին և գրասենյակային տարածքների

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
26.07.2026

Նկարագրություն

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերության նորաբաց լոգիստիկ կենտրոնի համար փնտրում ենք պահեստային, արտաքին և գրասենյակային տարածքների մաքրողներ։

Աշխատավայրը գտնվում է Թաիրովում։

Պարտականություններ

  • Ապահովել պահեստային, գրասենյակային, սանհանգույցների և արտաքին տարածքների ամենօրյա մաքրությունն ու սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակը։
  • Կատարել հատակների, պատուհանների, դռների, կահույքի, սարքավորումների արտաքին մակերեսների և ընդհանուր օգտագործման գոտիների մաքրում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի։
  • Հավաքել և հեռացնել կենցաղային աղբը, փոխարինել աղբամանների պարկերը և ապահովել աղբի տեսակավորման կանոնների պահպանումը (առկայության դեպքում)

Պահանջներ

  • Պարտաճանաչ
  • Մաքրասեր
  • Պատասխանատու

Հավելյալ նշումներ

Աշխատանքը մշտական է, ամբողջ դրույքով։

Լոգիստիկ կենտրոնը գտնվում է Թաիրովում, տարածքին մոտ բնակվողներին կտրվի նախապատվություն։

Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրականները նշված էլ․ հասցեին կամ զանգահարել +374 91727740 հեռախոսահամարով։

Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում