Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մաքրող Գյումրիում

Tumo Center for Creative Technologies

Քաղաք` Գյումրի
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Բանվորական, Սանիտարական
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
26.11.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Թումո Գյումրի ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է բարեհամբույր և պատասխանատու մաքրողների:

Մաքրուհու աշխատանքային պարտականություններն են`

  • Իրականացնել Թումո կենտրոնի տարածքի, միջանցքի, աստիճանների հավաքումը և մաքրումը

  • Մաքրել հարակից այգին

  • Մաքրել աղբարկղները և ախտահանել դրանք

  • Հավաքել աղբը և դրանք տեղափոխել նախատեսված վայր

  • Հավաքվող տարածքներում պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները

  • Անհրաժեշտության դեպքում կատարել նաև այլ տարածքների մաքրման աշխատանքներ

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • Ժամանակի կառավարում

  • Հետևողականություն և ուշադրություն

  • Ինքնուրույն աշխատելու ունակություն

  • Մաքրուհու աշխատանքային փորձ

Ընկերության մասին
address
Հասցե
Հալաբյան/16
Phone
Հեռ.
+374 10 39 84 13
Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված պատանիների համար։ 2011-ին առաջին կենտրոնի բացումից ի վեր Հայաստանում գործում է չորս Թումո կենտրոն՝ Երևանում, Դիլիջանում (Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ), Գյումրիում և Ստեփանակերոտւմ (ՀԲԸՄ հետ համագործակցությամբ)։ Նախագծվում է նաև նոր Թումո կենտրոնի բացումը սահմանամերձ Տավուշի Կողբ գյուղում։ Թումոյի կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները՝ ինքնուսուցման հատուկ ծրագրի և դասընթացների միջոցով ծանոթանում են կենտրոնի չորս հիմնական կրթական ոլորտներին (ֆիլմերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում և խաղերի ստեղծում) և 10 լրացնող հմտություններին, ինչպիսիք են, օրինակ, ռոբոտաշինությունը, ծրագրավորումը, լուսա¬նկարչությունը, երաժշտությունը և այլն։
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում