
Մանրէաբան
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
Աթենք ընկերությունը փնտրում է մանրէաբան` ընկերության մանրէաբանական լաբորատորիայում աշխատելու համար:
Պարտականություններ
- Սարքավորումներից, հոսքագծերից, աշխատանքային մակերեսներից, օդից, ջրից, հումքից և պատրաստի մթերքներից կատարել նմուշառումներ` փորձաքննություններ իրականացնելու համար,
- Իրականացնել դիտարկված մանրէների նույնականացում,
- Մշակել մանրէաբանական փորձաքննություններ իրականացնելու մեթոդներ, ընթացակարգեր,
- Վարել աշխատանքային մատյաններ և ձևաթղթեր,
- Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ:
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Ռուսերենի լավ իմացություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա:
Աշխատավարձը մրցակցային:
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: