Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մանկաբույժ (հերթապահ)

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխային
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
25.10.2026

Նկարագրություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ-ն հրավիրում է աշխատանքի փորձառու և պատասխանատու (հերթապահ) մանկաբույժի։

Պարտականություններ

  • Երեխաների առաջնային բժշկական զննում և առողջական վիճակի գնահատում,
  • Գանգատների և հիվանդության պատմության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում,
  • Նախնական ախտորոշման իրականացում և անհրաժեշտ հետազոտությունների նշանակում,
  • Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերում,
  • Բուժման համապատասխան մարտավարության ընտրություն և բժշկական նշանակումների իրականացում,
  • Պացիենտների վիճակի դինամիկ հսկողություն հերթապահության ընթացքում,
  • Անհրաժեշտության դեպքում նեղ մասնագետների խորհրդատվության կամ հոսպիտալացման կազմակերպում,
  • Երեխայի ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին բժշկական վիճակի և բուժման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
  • Բժշկական փաստաթղթերի պատշաճ և ժամանակին լրացում,
  • Հերթապահության ավարտին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցում հաջորդ հերթապահ բժշկին,
  • Բժշկական գաղտնիության և հիվանդների իրավունքների պահպանում։

Պահանջներ

  • Բարձրագույն բժշկական կրթություն՝ մանկաբուժություն մասնագիտությամբ,
  • Մասնագիտական համապատասխան որակավորում և գործող փաստաթղթեր,
  • Մանկաբուժության ոլորտում աշխատանքային փորձ,
  • Երեխայի առողջական վիճակը արագ և ճիշտ գնահատելու կարողություն,
  • Երեխաների և նրանց ծնողների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողություն,
  • Թիմում աշխատելու և բժշկական անձնակազմի հետ արդյունավետ համագործակցելու ունակություն,

Հավելյալ նշումներ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի և վերապատրաստումների հնարավորություն,
  • Ժամանակակից աշխատանքային միջավայր,
  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում