
Մանղալի մասնագետ՝ խոհարար
Ջրաշխարհ
Նկարագրություն
«Ջրաշխարհ»-ն աշխատանքի է հրավիրում մանղալի հմուտ մասնագետների։
Պարտականություններ
- Իրականացնել խորովածի, քյաբաբի, գրիլի պատրաստումը,
- Հաստիքից բխող այլ աշխատանքների կատարում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Ցանկալի լինել արագաշարժ, հմուտ ՝ պատվերները ժամանակին պատրաստելու համար։
Հավելյալ նշումներ
Տրվում է ֆիքսված աշխատավարձ, բարձր %-ներ և «Ջրաշխարհ»-ի հրավիրատոմսեր։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ 10։30-19։00։
Երևանի ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: Ջրաշխարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: