Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լուսատեխնիկայի վերանորոգման խմբի համակարգող

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 180,000-220,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Բանվորական, Սանիտարական
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
26.08.2026

Նկարագրություն

Էլեկտրիկա Գրուպ ընկերությունը փնտրում է Լուսատեխնիկայի վերանորոգման խմբի համակարգող։

Եթե պատասխանատու եք, կազմակերպված, ունեք համակարգչային հմտություններ և պատրաստ եք համատեղել պահեստային աշխատանքները վերանորոգման գործընթացի համակարգման հետ, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։

Պարտականություններ

  • Պատվերների հավաքագրում՝ ըստ առաքման պատվերների,
  • Ապրանքների դասավորում՝ համաձայն ընդունված կարգի և պահեստի կանոնների,
  • Ապրանքների հավաքագրում և բեռնում՝ ըստ տրված պատվերների,
  • Բեռների բեռնում և բեռնաթափում՝ ըստ անհրաժեշտության,
  • Պահեստում մաքրության և կարգապահության պահպանում,
  • Պահեստի ընթացիկ աշխատանքների իրականացում,
  • Լուսատեխնիկայի վերանորոգման գործընթացի համակարգում,
  • Վերանորոգման ենթակա ապրանքների ճիշտ հաշվառում, ընդունում և մուտքագրում,
  • Աշխատանք խանութ-սրահների մենեջերների հետ՝ վերանորոգման պատվերների ընդունման, ճշտման և ընթացքի համակարգման նպատակով,
  • Տվյալների ճշգրիտ մուտքագրում և վարում 1C ծրագրում,
  • Անհրաժեշտ հաշվետվությունների և փաստաթղթերի վարում։

Պահանջներ

  • 1C ծրագրի իմացություն,
  • Համակարգչային լավ գիտելիքներ,
  • Արագաշարժություն և օպերատիվություն,
  • Դետալների նկատմամբ ուշադրություն,
  • Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման լավ հմտություններ և խանութ-սրահների մենեջերների հետ համագործակցելու կարողություն,
  • Նմանատիպ հաստիքում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
091980902

«Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ գործունեությունը սկսել է 2009 թվականին՝ ունենալով արտադրական ուղղվածություն։ Որպես «Էլեկտրիկա» խանութ-սրահների ցանց սպառողներին հանդես ենք եկել ավելի ուշ։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, Երևանում և հիմա սպառողներին ներկայանում ենք 7 խանութ-սրահներով։ Նույն թվականին սկսվել են արտերկրներ արտահանումները՝ առաջինը հարևան Վրաստանի Հանրապետություն, հետո՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերությունը զբաղվում է նաև ՀՀ տարածքում մեծածախ վաճառքով։

Ընկերությունը ներկայումս ունի 2 հիմնական ուղղվածություն՝ Լուսավորություն և Հոսանքի մոնտաժման պարագաներ։ Վերջին տարիներին զարկ ենք տվել սեփական ապրանքների արտադրությանը, որոնք սպառողներին ներկայանում են Electrica և EL Light ապրանքանիշերով։ Այս ամենի հետ մեկտեղ շարունակելով համագործակցությունը միջազգային բրենդների հետ: Լուսատեխնիկայի և Էլեկտրոմոնտաժային ապրանքների վաճառքով տեղական շուկայում առաջնային դիրքերում ենք։

Մենք զբաղվում ենք նաև ներկայացված ապրանքատեսակների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկումով, որն իրականացնում ենք մեր ընկերության կողմից ստեղծված սերվիս կենտրոնում։

Մեր խանութ-սրահներում սպասարկման գրավական է հանդիսանում սպասարկման բարձր որակն ու ազնվությունը, ինչպես նաև թիմի կողմից ստեղծվող ջերմ միջավայրը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում