Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-170,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Արվեստ, Դիզայն, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
07.06.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ապարտո» անշարժ գույքի գործակալությունը հրավիրում է աշխատանքի լուսանկարչի միանալու մեր թիմին։ Լուսանկարչի թեկնածուն պետք է նկարի անշարժ գույք (բնակարաններ, առանձնատներ, կոմերցիոն տարածքներ)՝ ներառյալ ներքին և արտաքին կադրերը: Պետք է կարողանալ նկարել գույքն այնպես, որ գրավի պոտենցիալ գնորդներին և հետաքրքրություն ստեղծի գույքի նկատմամբ։

Պարտականություններ

  • Լուսանկարել անշարժ գույքի (բնակարանի, առանձնատան, կոմերցիոն տարածքի) ներքին և արտաքին տեսքը՝ ստանալով գրավիչ նկարներ պոտենցիալ գնորդներին որպես հաճախորդ ներգրավելու համար։
  • Ունենալ հաղորդակցության լավ հմտություններ, լավ հարաբերություն պահպանել մյուս աշխատակիցների հետ։
  • Մշակել լուսանկարները Ձեր ցանկացած ծրագրով՝ համապատասխանեցնելով լուսանկարի գույները, պարզությունը և էսթետիկ գրավչությունը պահանջված որակներին։
  • Կարողանալ հետևել օրվա մեջ նշանակված ժամերին տվյալ գույքերը նկարելու պահանջին (տեղափոխությունը աշխատանքային ժամերին կատարվում են ընկերության հաշվին՝ անհատական տարբերակով)։
  • Պահպանել լուսանկարների արխիվները և անհրաժեշտության դեպքում սեղմ ժամկետում տրամադրել դրանք։

Պահանջներ

  • Լուսանկարների մշակման ծրագրերից գոնե 1-2-ի իմացություն (օրինակ՝ Photoshop)
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների պահպանում
  • աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առաքելություն, սակայան փորձը ոչ պարտադիր է
  • կարող են դիտարկվել նաև ուսանողների տարբերակներ (հեռակա ուսուցման տարբերակով)
  • լինել պոզիտիվ, կյանքով լի, ով կսիրի իր աշխատանքը և հաճույքով կստանա դրանից։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-19:00, շաբաթ՝ 11:00-17:00

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 19/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
055804035
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
13th salary
13-րդ աշխատավարձ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում