Լոգիստիկայի օպերատոր
Զիգզագ
Նկարագրություն
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու, արագ կողմնորոշվող և հաղորդակցման գերազանց հմտություններով Լոգիստիկայի օպերատորի՝ առաքման գործընթացների արդյունավետ համակարգումն ու վերահսկումն ապահովելու նպատակով։
Աշխատանքային պարտականություններ
-
Առաքման գործընթացի ամենօրյա վերահսկում և համակարգում։
-
Հաճախորդների հետ հեռախոսային կապի հաստատում՝ առաքման ժամերի և պայմանների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու նպատակով։
-
Առաքման պատվերների և երթուղիների ընթացքի վերահսկում «Յանդեքս Մարշրուտիզատոր» (Yandex Routing) համակարգի միջոցով։
-
Առաքման ընթացքում առաջացած խնդիրների օպերատիվ բացահայտում և դրանց լուծմանն աջակցություն։
-
Առաքման ժամերի փոփոխությունների, ուշացումների և այլ շեղումների վերաբերյալ հաճախորդների ժամանակին իրազեկում։
-
Պատվերների կարգավիճակների վերահսկում և անհրաժեշտ տեղեկատվության թարմացում համապատասխան համակարգերում։
-
Անմիջական ղեկավարի կողմից տրված՝ աշխատանքային գործընթացին առնչվող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
-
Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)։
-
Ռուսերենի կամ անգլերենի լավ իմացություն (առնվազն մեկի)։
-
Microsoft Office ծրագրերի՝ մասնավորապես Word և Excel, վստահ իմացություն։
-
Համակարգչային գրագիտություն և նոր ծրագրեր արագ յուրացնելու կարողություն։
-
Հաղորդակցման գերազանց հմտություններ, սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր զգացում։
-
Թիմում աշխատելու և իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) նշված էլ․ հասցեին՝ թեմա (Subject) դաշտում պարտադիր նշելով «Լոգիստիկայի օպերատոր»։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM