
Լոգիստիկայի մասնագետ (լոգիստ, ներմուծում)
ԴՈՄՈՒՍ
Նկարագրություն
«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Լոգիստիկայի մասնագետի (ներմուծում)։
Պարտականություններ
- Բեռների տեղափոխման մարշրուտների պլանավորում և կազմում,
- Տրանսպորտային միջոցների օպտիմալ ընտրություն,
- Առաքման ժամկետների և գների հաշվարկ,
- Ուղեկցող փաստաթղթերի կազմում,
- Բեռնափոխադրման բոլոր էտապների վերահսկում,
- Հաճախորդների, մատակարարների հետ համագործակցություն,
- Լոգիստիկայի գործընթացների արդյունավետության և օպտիմալացման ցուցանիշների վերլուծություն:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ տեխնիկական,
- Ներմուծման կամ լոգիստիկայի ոլորտում աշխատանքային փորձը/ներմուծման գործընթացների իմացությունը պարտադիր է,
- Ռուսերենի և անգլերենի իմացություն (առնվազն B1 մակարդակ),
- Համակարգչային գիտելիքներ, Excel-ի բավարար իմացություն,
- Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ,
- Վերլուծական հմտություններ,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Պատասխանատվություն, պարտաճանաչություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ամսվա մեջ 1-2 անգամ շաբաթ օրը հերթափոխություն (մինչև ժամը 15:00)։
Գրասենյակի վայրը՝ Երևան, Լեռ Կամսարի 30/3շ․ 45։
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: