Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկայի Մասնագետ /Եվրոպական երկրներ/

Վեգա Ուորլդ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-350,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
20.03.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վեգա ընկերությունը փնտրում է տաղանդավոր և փորձառու լոգիստիկայի մասնագետների՝ մեր թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Պլանավորել և կառավարել ապրանքների տեղափոխումը և բաշխումը,
  • Համակարգել պահեստավորման և տրանսպորտի գործընթացները,
  • Վերլուծել և օպտիմալացնել մատակարարման շղթայի ծախսերը,
  • Աշխատել մատակարարների հետ՝ ապահովելու ժամանակին առաքում,
  • Օգտագործել լոգիստիկայի ծրագրային ապահովում տվյալների կառավարման և հաշվետվությունների պատրաստման համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն լոգիստիկայի, կառավարման կամ համապատասխան ոլորտում,
  • Աշխատանքային փորձ լոգիստիկայի կամ մատակարարման շղթայի կառավարման ոլորտում (առնվազն 2 տարի),
  • Տեխնոլոգիաների իմացություն և ծրագրային ապահովման օգտագործման փորձ,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման ունակություն,
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Անգլերեն լեզվի իմացություն (գրավոր և բանավոր):

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր` 09։00-18։00:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում