Լոգիստիկայի մասնագետ
Դերժավա-Ս
Նկարագրություն
Թիմի ընդլայնման նպատակով՝ աշխատանքի ենք հրավիրում բարձր պատասխանատվությամբ լոգիստիկայի մասնագետի։
Պարտականություններ
- Տրանսպորտային միջոցների պատվիրատուների հետ պայմանավորվածությունների ձեռքբերում և դրանց կատարման վերահսկողություն,
- Տրանսպորտային միջոցների երթուղիների առցանց սպասարկում,
- Պատվիրատուների հետ նամակագրության վարում,
- Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Տրանսպորտի և/կամ բեռնափոխադրումների բնագավառում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Հայերենի և ռուսերենի գրագետ տիրապետում՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր,
- Համակարգչից (հատկապես աշխատանքային ծրագրերից) ազատ օգտվելու ունակություն,
- Կարգապահություն, աշխատասիրություն և պատասխանատվություն,
- Թիմում աշխատելու, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ հնգօրյա։
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: