Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկայի Մասնագետ

ՊլանետՖայբր ՍՊԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
01.08.2026

Նկարագրություն

Պլանետ Ֆայբերը փնտրում է պատասխանատու լոգիստիկայի մասնագետի, ով մասնագիտացած է Չինաստանի շուկայի հետ աշխատանքում: Թեկնածուն պետք է խորությամբ տիրապետի մատակարարման ամբողջական շղթայի կառուցվածքին, միջազգային բեռնափոխադրումների նրբություններին և ունենա ուժեղ բանակցային հմտություններ:

Պարտականություններ

  • Բեռնափոխադրման արժեքի հաշվարկում,
  • Պատվերների մշակում,
  • Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում,
  • Տեղեկատվության պարբերաբար տրամադրում գործընկերներին և պատվիրատուներին։

Պահանջներ

  • Առնվազն 1 տարվա փորձ լոգիստիկայի և միջազգային բեռնափոխադրումների ոլորտում:
  • Չինաստանի ուղղությամբ աշխատելու պարտադիր փորձ:
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր),
  • Համակարգչային բազային գիտելիքների իմացություն,
  • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
  • Աշխատասիրություն և ճշտապահություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Գրագետ խոսք։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-19։00:

Ընկերության մասին
address
Հասցե
ք․Երևան Հ․Հակոբյան 3
address
Աշխատակիցների քանակ
16-50

Planet Fiber-ը B2B մատակարար է, որը առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ ներառյալ առաջադեմ հեռահաղորդակցության լուծումներ, ցանցային սարքավորումներ, անվտանգության համակարգեր, օպտիկական մանրաթելային մալուխներ և IoT սարքեր: Ներկայացնելով առաջատար միջազգային բրենդներ՝ մենք տրամադրում ենք door to door առաքում, ճկուն զեղչային համակարգ և որակի երաշխիք՝ ապահովելով մեր գործընկերներին հուսալի աջակցությունը: Նորարարության և հաճախորդամետ արժեքների վրա հիմնված Planet Fiber-ը ձգտում է առաջարկել հուսալի, մասշտաբային լուծումներ, որոնք կօգնեն բիզնեսներին ապահովել կապն ու անվտանգությունը այսօրվա արագ փոփոխվող աշխարհում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում