Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկայի մասնագետ

ԹՐԱՍԹ ԼՈՋԻՍՏԻԿՍ ՍԵՐՎԻՍԻԶ ՍՊԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 24.03.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ԹՐԱՍԹ ԼՈՋԻՍՏԻԿՍ ՍԵՐՎԻՍԻԶ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում լոգիստիկայի մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Կարող են դիմել և՛ սկսնակ, և՛ փորձառու մասնագետները:

Աշխատանքի նկարագրություն

  • ընդունել բեռնափոխադրման հարցումներ, մշակել և օպերատիվ պատասխանել հարցումներին,
  • կազմակերպել և վերահսկել բեռնափոխադրման գործընթացը` արտերկրի գործընկերների հետ ակտիվ նամակագրության և հեռախոսային կապի միջոցով,
  • բեռնափոխադրումների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ստուգում,
  • աշխատանքների ողջ ընթացքի և վերջնական արդյունքի վերաբերյալ տեղեկության տրամադրում անմիջական ղեկավարին,
  • նոր հաճախորդների ներգրավում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն,
  • MS Office փաթեթի վարժ տիրապետում,
  • օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի պարտադիր իմացություն (գրավոր և բանավոր),
  • Թիմում աշխատելու հմտություններ, նախաձեռնողականություն և բարձր պատասխանատվության զգացում,
  • Բանակցային և հաղորդակցման հմտություններ,
  • Ներմուծման, բեռնափոխադրման ոլորտում աշխատանքային փորձ / փորձառու մասնագետի համար՝ պարտադիր, սկսնակի դեպքում՝ ցանկալի /
  • Բիզնես նամակագրության հմտություններ / փորձառու մասնագետի համար՝ պարտադիր, սկսնակի դեպքում՝ ցանկալի /
  • Ծովային և/կամ ցամաքային բեռնափոխադրումների կազմակերպման հմտություններ / փորձառու մասնագետի համար՝ պարտադիր, սկսնակի դեպքում՝ ցանկալի /

Աշխատանքային օրերը՝ երկ-ուրբ

Աշխատանքային ժամերը՝ 9:30 – 18:30

Աշխատավարձը՝ պայմ.

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում