Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկայի մասնագետ

Նոր Փրոջեկտս ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
02.09.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Նոր Փրոջեկտս" ՍՊ Ընկերությունը փնտրում է նոր թիմակից։

Պարտականություններ

  • Արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացի կազմակերպում
  • Արտահանման և ներմուծման փաստաթղթերի պատրաստում
  • Տրանսպորտային ընկերությունների հետ կապերի հաստատում
  • Բեռնափոխադրման ամբողջ գործընթացի կազմակերպում
  • Տրանսպորտային ընկերությունների և պատվիրատուների հետ պայմանագրերի կնքում
  • Ակտիվ նամակագրություն և բանակցությունների վարում մատակարարների և տրանսպորտային ընկերությունների հետ բեռնափոխադրման ժամկետների, արժեքների և այլ պայմանների շուրջ
  • Բեռնափոխադրման լավագույն գին/որակ համադրության ապահովում
  • Տրանսպորտային ընկերությունների հետ հետադարձ կապի պահպանում
  • Ադմինիստրատիվ աշխատանքների իրականացում

Պահանջներ

  • Աշխատանքային փորձը ներմուծման, արտահանման և լոգիստիկայի բնագավառում ցանկալի է
  • Կազմակերպված,արագ, ճկուն և ճշգրիտ աշխատելու ունակություն, սթրեսակայունություն, պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում
  • Վերջնաժամկետները պահպանելու ունակություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն (գրավոր և բանավոր)
  • Համակարգչային ծրագրերի տիրապետում ( MS Office)
  • e-Invoicing ծրագրի իմացությունը ցանկալի է

Հավելյալ նշումներ

Աշխատանքին դիմելու համար ինքնակենսագրականը կարող եք ուղարկել նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044777004

Nor Projects ՍՊԸ-ն հիմնադրված լինելով 2018 թվականին, զբաղվում է տարբեր տեսակի կահույքների արտադրությամբ` խոհանոցի, ննջասենյակի, հյուրասենյակի, նախասրահի, գրասենյակի և այլն: Աշխատելով նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ մենք համագործակցում ենք այնպիսի աշխարհահռչակ բրենդների հետ ինչպիսիք են ECCO, Henderson, Geox, Carpisa: Գործընկերոջ նկատմամբ պատասխանատու մոտեցումը, նրա ակնկալիքներն ամենաբարձր մակարդակով բավարարելու միտումը , բիզնեսի կայունությունն ու թափանցիկությունը, արագ զարգացումը, մրցունակ գները և բարձրորակ արտադրանքը Nor Projects-ի հիմնական մրցակցային առավելություններն են։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում