
Լոգիստիկայի և Ներմուծման Մենեջեր
Մեգա Շին ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրվում է արտաքին կապերի գծով, ներմուծման և լոգիստիկայի մենեջեր:
Պարտականություններ
- Աշխատանք արտաքին շուկայի հետ, անգլերեն և ռուսերեն լեզվով բանակցությունների վարում
- Նամակագրական եւ անմիջական կապի հաստատում արտերկրի գործընկերների հետ
- Առկա գործընկերների հետ ընթացիկ բանակցությունների վարում
- Նոր համագործակցությունների ձեռքբերում
- Բեռնափոխադրման ողջ գործընթացի կազմակերպում
- Ներկրման համար անհրաժեշտ ամբողջ թղթաշրջանառության վերահսկում եւ կառավարում
Պահանջներ
- Ռուսերեն լեզվի գրավոր և բանավոր իմացությունը պարտադիր է
- Համակարգչից վարժ օգտվելը պարտադիր է
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- Աշխատանքային փորձը ներմուծման ոլորտում ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկ-Շաբաթ, 09.00-18.00
Աշխատանքի վայր՝ ք.Երևան, Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկ, Թերլեմեզյան 2/1։
ՉԶԱՆԳԱՀԱՐԵԼ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
Ընկերությունը հանդիսանում է խոշոր շինանյութի ներմուծող հայաստանյան շուկայում, հանդիսանում է ТЕХНОНИКОЛЬ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Ներմուծվող ապրանքների տեսականին շատ լայն է՝ իր մեջ ներառում է ջերմամեկուսիչ նյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, տելեսկոպիկ հենակներ, լամինացված նրբատախտակ, կաղապարամածերի համար համալրող դետալներ, տանիքի փափուկ կղմինդր իր բոլոր համալրող նյութերով, սալիկի սոսինջներ, հատակի հարթեցնող նյութեր։
Տեսականու մեջ առանջնահտուկ ծավալ են կազմում օդափոխվող ֆասադների ալյումինե և փոշեներված համակարգերը իրենց բոլոր համալրող դետալներով, որոնք մշտապես առկա են պահեստում։