Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկայի բաժնի մենեջեր

Սանֆուդ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
24.10.2026

Նկարագրություն

Պհանջվում է լոգիստիկայի բաժնում մենջեր

Պարտականություններ

  • Լոգիստիկ ընդհանուր գործառույթների կազմակերպում և վերահսկում
  • Համագործակցող ընկերությունների հետ կապի պահպանում, նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում գործընկեր կազմակերպությունների հետ
  • Ընթացիկ բեռնափոխադրումների վերահսկողության իրականացում
  • Պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • Նոր գործընկերների որոնում, բանակցում, ներգրավում

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • համակարգչային ծրագրերի իմացություն, արտերկրյա գործընկերների հետ համգործակցության համար անհրաժեշտ հմտություններ
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությու

Հավելյալ նշումներ

6 օրյա աշխատանքային շաբաթ 09․00-18․00

Ընկերության մասին
address
Հասցե
1/68 Shirak, Yeravan, RA
address
Աշխատակիցների քանակ
1-15

«Սանֆուդ» ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձավ Հայաստանի յուղաճարպային բնագավառի առաջատարը և մինչ օրս պահպանում է առաջատարի դիրքը։ 2021 թվականին գործարկվեցին մայոնեզի, կետչուպի և խտացրած կաթի հոսքագծեր՝ դառնալով անփոխարինելի, համեղ լրացում ցանկացած սեղանի համար։

Մեր արտադրությունը նորագույն ժամանակակից  սարքավորումների  և  օրիգինալ բաղադրատոմսերի համադրություն է, որոնք մշակվում են մեր ժամանակակից հետազոտական լաբորատորիայում՝ որակյալ բաղադրիչների և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Մեր հաջողության գրավականը արտադրանքի որակի և արտադրության անվտանգության ամենօրյա վերահսկումն է  ISO 2200:2018  ստանդարտի  համապատասխան։  

 Ընկերության գնային քաղաքականությունը` մենք  հաշվի ենք առնում սպառողական զամբյուղի աճի տեմպերը, այդ պատճառով մեր ընկերությունը առաջարկում է իրենց ընտանիքի առողջության և ընտանեկան բյուջեի մասին հոգացող սպառողների համար  լավագույն գնային առաջարկություններով արտադրանք։

Ընկերության արտադրանքը հաջողություն է վայելում նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Վրաստանը, Ղազախստանը, Իսրայելը, Ռուսաստանը և այլն:

«Սանֆուդ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի տարածքում «ԷՖԿՈ» և «Cargill» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն ու բացառիկ դիստրիբյուտորը, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց ոլորտում և իրենց դրսևորել են որպես հուսալի գործընկերներ: Ընկերությունները արտադրում են ունիվերսալ և մասնագիտացված մարգարիններ և յուղերի, ճարպաթթուների տրանսիզոմերների նվազագույն պարունակությամբ կաթնային յուղի փոխարինիչներ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում