
Լոգիստիկայի բաժնի ղեկավար
Ֆլեշ ՍՊԸ
Նկարագրություն
Ֆլեշ ընկերությունն աշխատանքի է հրավիրում լոգիստիկայի բաժնի ղեկավարի։
Պարտականություններ
- Կառավարել ընկերության ներքին լոգիստիկ գործընթացները՝ բեռների տեղափոխում, մատակարարում, պահեստավորում,
- Վերլուծել և բարելավել մատակարարման շղթայի արդյունավետությունը,
- Համակարգել և վերահսկել լոգիստիկ թիմի աշխատանքը՝ վարորդներ, ընթացագործներ, ավտոմեխանիկներ և այլն,
- Աշխատել մատակարարների և գործընկեր կազմակերպությունների հետ՝ կազմակերպելով բեռնափոխադրումներ,
- Շարունակաբար վերլուծել և օպտիմալացնել լոգիստիկ գործընթացները՝ բարձրացնելով արդյունավետությունը և նվազեցնելով ծախսերը,
- Մշակել և իրականացնել լոգիստիկ ռազմավարություններ, որոնք համահունչ են ընկերության նպատակներին և նպաստում են մատակարարման շղթայի ընդհանուր արդյունավետության բարձրացմանը,
- Համագործակցել վաճառքի և վարչական բաժինների հետ՝ ապահովելով գործընթացների համահունչ իրականացումը,
- Կիրառել տվյալների վերլուծություն՝ կառավարման որոշումների կայացման և գործառնական արդյունավետության բարելավման համար,
- Կառավարել և նվազեցնել մատակարարման շղթայի հետ կապված ռիսկերը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ լոգիստիկա, կառավարում, տնտեսագիտություն կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ լոգիստիկայի ոլորտում ղեկավար պաշտոնում,
- Լոգիստիկ համակարգերի և գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Office ծրագրերի իմացություն,
- Վերլուծական և պլանավորման հմտություններ,
- Թիմ կառավարելու ունակություն,
- Ուշադրություն մանրուքներին՝ լոգիստիկ սխալների կանխարգելման նպատակով,
- Տրանսպորտային ուղիների, մաքսային կարգավորումների և ներմուծման գործընթացների իմացություն,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
ՖԼԵՇ-ը վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն է, որն ավելի քան 30 տարի է, ինչ հայկական բրենդինգային կազմակերպությունների կողքին ունի իր ուրույն տեղը։
Երբ որակյալ սպասարկումը սկսկվում է պահեստավորումից։ Միջազգային ստանդարտներին համապատասխան որակյալ վառելիքը պահեստավորվում Է եզակի կրիչներում ։ Պահպանումից հետո հատուկ պայմաններում առաքվում է բենզալցակայաններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Իր ողջ գործունեության ընթացքում ՖԼԵՇ-ը՝ հիմնվելով սեփական և միջազգային փորձի վրա, ստեղծել է սեփական ասելիքը հայկական շուկայում, դարձել է մի շարք կազմակերպությունների վստահելի գործընկերը:
Մեզ վստահում են 7000 կազմակերպություն։
Ոգեշնչվելով սեփական աշխատանքներից ստացված արդյունքներով, գործընկերների գոհունակությամբ և իր աշխատակազմի ստեղծագործականությամբ՝ ՖԼԵՇ-ը մշտապես իր առջև դնում է նոր նպատակներ՝ կյանքի կոչել գաղափարներ, որոնք կլինեն գործընկերների հաջողության գրավականը:
Ֆլեշ՝ ավելի քան 100 բենզալցակայան ամբողջ Հայաստանում։
Ֆլեշ՝ վստահի՛ր․