Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկ պրոցեսների մենեջեր

Free Style Group

Աշխատավայր` Հեռավար
Աշխատավարձ`
Ամսական 280,000-300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
16.09.2026

Նկարագրություն

Փնտրում ենք պատասխանատու լոգիստիկ պրոցեսների մենեջեր մեր մեծ թիմին միանալու համար։

Պարտականություններ

Բեռնափոխադրումների կազմակերպում և վերահսկում

  • Ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացների պլանավորում,
  • Փոխադրումների կազմակերպում՝ ըստ սահմանված ժամկետների, ծավալների՝ լոգիստիկ կազամակերպությունների հետ համագործակությամբ,
  • Լոգիստիկ գործընկերների հետ համագործակցություն և պայմանագրային հարաբերությունների կառավարում,
  • Ապրանքների հետ զուգակցվող փաստաթղթերի փաթեթի ստուգում և վերահսկում։

Մատակարարման շղթայի պլանավորում և համակարգում

  • Լոգիստիկ ընկերությունների ընտրություն և պայմանագրերի կառավարում,
  • Լոգիստիկ գործընթացների պլանավորում՝ ըստ պահեստի պահանջների,
  • Ապրանքների մուտքի և ելքի ճշգրիտ փաստաթղթային ուղեկցում։

Ապրանքաշրջանառության փաստաթղթավորման և հաշվետվության վարման վերահսկում

  • Ներմուծման և արտահանման ուղեկցող փաստաթղթերի վերահսկում (invoice, packing list, մաքսային ձևակերպում),
  • Ապրանքների տեղաշարժի վերաբերյալ հաշվետվությունների կազմում։

Լոգիստիկ ծախսերի վերահսկում և օպտիմալացում

  • Տրանսպորտային և լոգիստիկ ծախսերի վերլուծություն,
  • Արդյունավետ և ծախսատար լուծումների առաջարկ լոգիստիկ գործընթացների բարելավման համար,
  • Ապրանքների առաքման ժամկետների պլանավորում և կատարելագործում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ լոգիստիկայի, բիզնեսի կամ տնտեսագիտության ոլորտում),
  • Աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Լավ կազմակերպչական, վերլուծական և բանակցային հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և ճշգրտություն փաստաթղթերի հետ աշխատանքում։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150

Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում