Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկ դիսպետչեր

DH LOGISTICS LLC

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-600,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
01.12.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք լոգիստիկ դիսպետչերներ։ Մեր ընկերությունը պլանավորում և համակարգում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպայում։ Թափուր է երկու հաստիք.

  • Ցերեկային հերթափոխ՝ 09:30–18:00
  • Գիշերային հերթափոխ՝ 21:00–06:00

Պարտականություններ

  • Բեռնատարների երթևեկության հետևում GPS համակարգի միջոցով
  • Վարորդների հետ կապ՝ երթուղիների, բեռնման ու բեռնաթափման և ընթացիկ խնդիրների լուծման հարցերով
  • Հաճախորդների հետ կապ՝ բեռների կարգավիճակի, ուշացումների և փոփոխությունների մասին տեղեկացում
  • Առաքումների ժամանակին կատարման վերահսկում և տվյալների մուտքագրում համակարգում

Պահանջներ

  • Կրթություն՝ բարձրագույն կամ միջին, ցանկալի է լոգիստիկայի ոլորտում
  • Աշխատանքային փորձ՝ առնվազն 6 ամիս լոգիստիկայի ոլորտում (դիսպետչեր, պլանավորող կամ փոխադրումների համակարգող)
  • Պարտադիր հմտություններ՝ պատասխանատվություն, ճշտապահություն, սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն, համակարգչային գիտելիքներ (Excel, էլ. փոստ), անգլերենի լավ իմացություն

Հավելյալ նշումներ

  • Նոր աշխատակիցների համար կազմակերպվում է ուսուցում
  • Կարիերայի աճի հնարավորություն միջազգային ընկերությունում
  • Աշխատավարձը՝ հարցազրույցի արդյունքներով

Աշխատանքային օրեր և ժամեր

Երկուշաբթիից շաբաթ

  • Ցերեկային հերթափոխ՝ 09:30–18:00
  • Գիշերային հերթափոխ՝ 21:00–06:00
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում