Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստ / վաճառքի մասնագետ

ՔՈՐԹԵՆ ՇԻՓԻՆԳ ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
23.11.2025

Նկարագրություն

Քորթեն Շիփինգ ընկերությունը փնտրում է պատվիրատուների ներգրավման մասնագետի՝ լոգիստիկայի գծով:

Պարտականություններ

  • Պոտենցիալ պատվիրատուների ներգրավում զանգերի միջոցով ՀՀ-ում,
  • Տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում,
  • Հեռախոսային բանակցությունների վարում,
  • Ստացված հարցումների մշակում եվ համակարգում
  • Լոգիստիկայի/բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և կառավարում,
  • Ընթացիկ բեռների գտնվելու վայրի մասին ճշգրիտ և ժամանակին տեղեկատվության ընդունում/մատուցում:

Պահանջներ

  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր է,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ակտիվություն, մարդկանց հետ հեշտ շփվելու ունակություն,
  • Ժամանակը արդյունավետ կառավարելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Ֆիքսված աշխատավարձ + Բոնուս:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00:

Ընկերության մասին
address
Հասցե
Voskerichner st. 2/9
address
Աշխատակիցների քանակ
1001+

«Քորթեն Շիփինգ»-ը միջազգային ճանաչում ունեցող ծովային բեռնափոխադրող է, որի պաշտոնական գրասենյակն այժմ գործում է նաև Հայաստանում:
Ընկերության հիմնական նպատակն է՝ կապել Հայաստանը բոլոր մայրցամաքների հետ։
Ծառայությունների և տրանսպորտային աշխարհագրության մեր համաշխարհային ցանցն ընդգրկում է Հեռավոր Արևելքի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Միջերկրական ծովի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները:
Ունենալով ռազմավարական դիրք ունեցող գրասենյակներ ԱՄԷ-ում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Եգիպտոսում՝ մենք ամուր հիմք ունենք աշխարհի առանցքային առևտրային ուղիներում:
Կազմակերպում ենք ցանկացած տեսակի և բարդության բեռների ներմուծում և արտահանում ծովային և ցամաքային ճանապարհներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում