
Լոգիստ մենեջեր (միջազգային բեռնափոխադրումներ)
Մ9 ԼՈԳԻՍՏԻԿՍ ՍՊԸ
Նկարագրություն
«Մ9 ԼՈԳԻՍՏԻԿՍ » Ընկերությունն աշխատանքի է հրավիրում Լոգիստիկայի մասնագետի։
«Մ9 ԼՈԳԻՍՏԻԿՍ » ընկերությունը մշտապես աճող և զարգացող թիմ է, որը փնտրում է պարտաճանաչ և կազմակերպված մասնագետի, ով պատասխանատու կլինի Ընկերությանը պատկանող ապրանքների առաքման գործընթացի արդյունավետ կազմակերպման, վարորդների և պահեստների աշխատանքների կոորդինացման համար: Եթե ձգտում եք մասնագիտական աճի և պատրաստ եք Ձեր ներդրումն ունենալ դիստրիբյուցիայի ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ:
Պարտականություններ
- Բեռների տեղափոխման մարշրուտների պլանավորում և կազմում,
- Լոգիստիկ բոլոր գործառույթների կազմակերպում և վերահսկում,
- Տրանսպորտային միջոցների օպտիմալ ընտրություն,
- Բեռնափոխադրման բոլոր էտապների վերահսկում,
- Հաճախորդների, մատակարարների հետ համագործակցություն,
- Լոգիստիկայի գործընթացների արդյունավետության և օպտիմալացման ցուցանիշների վերլուծություն
- Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում արտաքին գործընկեր կազմակերպությունների հետ:
Պահանջներ
- Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ,
- Վերլուծական հմտություններ,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Պատասխանատվություն, պարտաճանաչություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Տրամաբանություն, ճարպկություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office և Internet,
- Մաթեմատիկական տարրական գիտելիքներ և տրամաբանություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ցանկալի է որոշակիորեն ծանոթ կամ հմուտ լինել մարքեթինգի և վաճառքի մեխանիզմներին
- Հաճախորդներին սպասարկելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00-19։00 կամ 9:00 -18:00
Աշխատանքը մշտական է։
M9 Logistics Family Network provides wide range of freight forwarding, warehousing, customs clearance and IT solutions, that helps to simplify interactions with Customers and Suppliers worldwide.