
Լոգիստ-մենեջեր
Միրա Տրանս ՍՊԸ
Նկարագրություն
«Միրա Տրանս» միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում լոգիստների (իգական սեռի), ովքեր պատրաստ են դառնալ մասնագիտացված թիմի մաս և նպաստել ընկերության զարգացմանը։
Պարտականություններ
- Բեռնափոխադրման գործընթացի արդյունավետ կազմակերպում և վերահսկում,
- Փաստաթղթերի պատրաստում և փաստաթղթաշրջանառության ապահովում,
- Հաճախորդների և աշխատակիցների հետ հեռախոսային կապի միջոցով հաղորդակցություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ գրավոր և բանավոր իմացություն,
- Համակարգչի օգտագործման լավ իմացություն՝ MS Office,
- Թիմում արդյունավետ աշխատանք և համագործակցություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, ինչպես նաև ինքնուրույն խնդիրների լուծման հմտություն,
- Կազմակերպչական ընդունակություններ և օպերատիվ մոտեցում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային հասցե՝ ք. Երևան, Սևանի 21/1,
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00։
Հուսալի գործընկեր երկարատև համագործակցության համար
Լոգիստիկայի ոլորտում Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկը:
Միջազգային բեռնափոխադրումներ ծովային, օդային և ցամաքային տարբերակով: