Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստ մենեջեր

Errand HR

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
20.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Errand HR Agency-ի գործընկեր՝ խոշար և ճանաչված, բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունը փնտրում է լոգիստ մենեջեր, ով պատասխանատու կլինի ԱՊՀ երկրներից, Եվրաոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից ապրանքների բեռնափոխադրման և համակարգման համար։

Պարտականություններ

  • Ուսումնասիրել շուկան, փնտրել և գտնել բազմաթիվ բեռանփոխադրող ընկերություններ (Ցամաքային, ջրային, օդային),

  • Բանակցել բեռնափոխադրող ընկերությունների հետ և ստանալ հնարավորինս մատչելի գնառաջարկ,

  • Պահպանել գործնական և արդյունավետ փոխհարաբերություններ միջազգային գործընկերների և բեռնափոխադրող ընկերությունների հետ,

  • Պատրաստել բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթեր,

  • Ժամանակ առ ժամանակ ստանալ նոր գնառաջարկներ բեռնափոխադրող ընկերություններից,

  • Վերահսկել ապրանքների ներմուծման ժամանակացույցի պահպանումը,

  • Ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,

  • Համապատասխան աշխատանքային փորձ,

  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

  • MS Office իմացություն,

  • Թիմային աշխատանքի, զարգանալու և սովորելու ցանկություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ Երկուշաբթի - Ուրբաթ,
Աշխատանքային ժամերը՝ 09:30 - 18:30:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 40
address
Աշխատակիցների քանակ
1-15

Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան մասնագետներ և օգնել մասնագետներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում