
Լոգիստ
Բիզնես Փարթնըր ՍՊԸ
Նկարագրություն
Բիզնես Փարթները փնտրում է լոգիստիկիայի պատասխանատու մասնագետներ
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել նոր պատվերների գրանցման, այդ թվում ապրանքների ձեռքբերման և առավելագույն շահավետ պայմաններով դեպի ՀՀ տեղափոխման ողջ գործընթացը։ Սույն պարտավորության հետ կապված վարել բանավոր և գրավոր բանակցություններ արտադրողների, տրանսպորտային և ապահովագրական ընկերությունների հետ;
- Իրականացնել վիճակագրական տվյալների վերլուծություն, կազմել հաշվետվություններ և գործողութունների պլան;
- Ապրանքների ձեռքբերման և սպառման տվյալների վերլուծության հիման վրա կազմել ձեռքբերման նոր պատվեր և ներկայացնել անմիջական ղեկավարին։ Հաստատման դեպքում իրականացնել հետագա անհրաժեշտ գործողությունները;
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Անգլերենի և ռուսերենի վարժ տիրապետում (B1, B2)
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը 9։00-18։00
«Բիզնես Փարթնըր» ներմուծող կազմակերպություն է։ Մենք ներկայացնում են միջազգային առաջատար ապրանքանիշեր Հայկական շուկայում 2017 թվականից։