Live խաղավար՝ անգլերենի իմացությամբ
Live Miracle
Նկարագրություն
Մեր ընկերությունը հրավիրում է թիմին միանալու Live խաղավարների, ովքեր ցանկանում են աշխատել հետաքրքիր և շփումներով լի միջավայրում։
Եթե տիրապետում եք անգլերեն լեզվին, վստահ եք տեսախցիկի առջև և ցանկանում եք զարգանալ նոր ոլորտում, մենք սպասում ենք Ձեզ։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ․ մենք տրամադրում ենք ուսուցում։ Մենք գնահատում ենք մարդկանց հետ հեշտ հաղորդակցվելու, դրական մթնոլորտ ստեղծելու և պատասխանատվությամբ աշխատելու կարողությունը։
Պարտականություններ
- Վարել Live խաղերը ուղիղ եթերում՝ ապահովելով խաղի սահուն և հետաքրքիր ընթացքը։
- Հետևել ընկերության սահմանված չափանիշներին, կանոններին և ընթացակարգերին։
- Ստեղծել բարեհամբույր, պրոֆեսիոնալ և շփմանը նպաստող մթնոլորտ խաղացողների համար։
- Պատասխանատու մոտենալ աշխատանքային պարտականություններին և ապահովել բարձրորակ սպասարկում։
Պահանջներ
- Անգլերեն խոսակցական լեզվի տիրապետում (Intermediate+ մակարդակ),
- Պատասխանատվություն և կարգապահություն,
- Պատրաստակամություն հերթափոխային աշխատանքի, ներառյալ գիշերային ժամերը,
- Ոլորտում փորձը կլինի առավելություն, բայց մենք պատրաստ ենք ուսուցանել։
Մենք երաշխավորում ենք՝
- Արժանապատիվ աշխատավարձ,
- Հարմարավետ և ճկուն գրաֆիկ,
- Ընկերության ներսում զարգացման և աճի հեռանկարներ։
Մենք գործում ենք պարզ սկզբունքով՝ անել մեր գործը լավ, բաց ու մարդկային ձևով։
Չենք խոստանում ավելին, քան կարող ենք, բայց միշտ անում ենք ավելին, քան խոստացել ենք։
Մեզ համար կարևոր է որակը, վստահությունը և հստակ արդյունքը։