
Live խաղավար
Live Miracle
Նկարագրություն
Հրավիրում ենք համագործակցության անգլերենի իմացությամբ շփվող առցանց խաղավարների:
Երազո՞ւմ եք աշխատանքի մասին, որտեղ ամեն օր վառ շփման հնարավորություն է ընձեռվում։ Մեր ընկերությունը հայտարարում է ընդունելություն առցանց ինտերակտիվ խաղերի հաղորդավարի թափուր հաստիքի համար։ Եթե Դուք ինքնավստահ եք տեսախցիկի առջև, տիրապետում եք անգլերեն լեզվին և փնտրում եք հետաքրքիր զբաղվածություն՝ առանց աշխատանքային փորձի անհրաժեշտության, ապա մենք սպասում ենք Ձեզ։ Մենք գնահատում ենք լսարանի հետ ընդհանուր լեզու գտնելու և ջերմ, վստահելի մթնոլորտ ստեղծելու կարողությունը։
Ձեր խնդիրները՝
- Հետաքրքիր խաղերի վարում ուղիղ եթերում՝ պրոֆեսիոնալ սարքավորումներով հագեցած ստուդիայից,
- Աշխատանքին բարձր պատասխանատվությամբ մոտենալ,
- Հետևել ընկերության չափանիշներին և ընթացակարգերին,
- Ապահովել խաղերի անխափան և հետաքրքիր ընթացքը,
- Ապահովել բարեկամական և շփմանը նպաստող մթնոլորտ խաղացողների համար։
Մեր պահանջները
- Պոկերի կանոնների միջին մակարդակի իմացություն,
- Անգլերեն խոսակցական լեզվի ազատ տիրապետում (Intermediate+ մակարդակ),
- Պատասխանատվություն և կարգապահություն,
- Գրավիչ և կոկիկ արտաքին,
- Պատրաստակամություն հերթափոխային աշխատանքի, ներառյալ գիշերային ժամերը,
- Ոլորտում փորձը կլինի առավելություն, բայց մենք պատրաստ ենք ուսուցանել։
Մենք երաշխավորում ենք՝
- Արժանապատիվ աշխատավարձ,
- Հարմարավետ և ճկուն գրաֆիկ,
- Ընկերության ներսում զարգացման և աճի հեռանկարներ։
Մենք գործում ենք պարզ սկզբունքով՝ անել մեր գործը լավ, բաց ու մարդկային ձևով։
Չենք խոստանում ավելին, քան կարող ենք, բայց միշտ անում ենք ավելին, քան խոստացել ենք։
Մեզ համար կարևոր է որակը, վստահությունը և հստակ արդյունքը։