Listing agent
Կալիբրի Գրուպ
<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $25,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:
Մենք փնտրում ենք լիսթինգ ագենտի, ով պատրաստ է նոր մարտահրավերների, սիրում է շփվել մարդկանց հետ և կարողանում է կառուցել վստահելի ու երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։ Նրա հիմնական առաքելությունն է համալրել ընկերության անշարժ գույքի պորտֆոլիոն՝ ներգրավելով նոր սեփականատերերի, ներկայացնելով ընկերության ծառայությունները, կնքելով համագործակցության պայմանագրեր և ներկայացնելով վաճառողիի շահերը գործարքներում։ Այս աշխատանքը պահանջում է ճկունություն և մեծ ներգրավածություն, ուստի խորհուրդ ենք տալիս դիմել նրանց, ովքեր պատրաստ են աճել և զարգանալ անշարժ գույքի ոլորտում՝ անցնելով բարդ, բայց անչափ հետաքրքիր մասնագիտական ճանապարհ։ Լիսթինգ ագենտը պետք է պատրաստ լինի աշխատելու մեծ թվով հաճախորդների հետ, իրականացնել ամսական 50 և ավել այցելություն։ Ընկերության անշարժ գույքի պորտֆոլիոն ձևավորվում և զարգանում է հենց լիսթինգ ագենտի աշխատանքի շնորհիվ, իսկ մնացած թիմակիցներն աջակցում են նրան՝ ապահովելով գույքերի արդյունավետ առաջխաղացումն ու հաջող գործարքների իրականացումը։
Հաստիքի արդյունքը ՝ Փակված գործարքը, որի ժամանակ ընկերությանը վճարվել են հնարավոր մաքսիմալ չափով ծառայությունների վճար, հաճախորդները գոհ են և խորհուրդ են տալիս ընկերությանը ընկերներին և բարեկամներին։
Պարտականություններ ՝
- Շուկայի ուսումնասիրություն, հաճախորդների ներգրավում;
- Մուտքային և ելքային զանգերի մշակում;
- Հաճախորդների կարիքների և մոտիվացիայի բացահայտում;
- Ծառայությունների ներկայացում;
- Այցելությունների/հանդիպումների կազմակերպում(շաբաթական 15);
- Անշարժ գույքի գնահատում;
- Ծառայությունների մատուցման պայմանագրի ստորագրում;
- Անշարժ գույքի նկարահանման կազմակերպում և հայտարարության ցուցակում;
- Հաճախորդներին հաշվետվությունների տրամադրում;
- Բանակցությունների վարում;
- Գործարքի նախապատրաստում և փակում։
Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք ՝
- Ունեք առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում;
- Բարձրագույն կրթություն;
- Սիրում եք շփվել մարդկանց հետ և կարողանում եք ստեղծել վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ;
- Ունեք զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ;
- Ունակ եք արագ կողմնորոշվել և խնդիրներ լուծել;
- Պատասխանատու եք, նախաձեռնող և հակված վերջնական արդյունքին;
- Սիրում եք զարգանալ, սովորել և բաց եք նոր գիտելիքների ու մարտահրավերների առաջ;
- Ունեք համակարգչային գիտելիքներ;
- Տիրապետում եք անգլերենին և ռուսերենին;
- Սեփական մեքենայի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն։
Աշխատանքային պայմաններ ՝
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-19:00, շաբաթ՝ 10:00-18:00 (հերթափոխով);
- Վարձատրությունը՝ ֆիքսված վճար + բոնուսներ KPI-երի կատարումից + % վաճառքներից;
- Գրասենյակը գտնվում է կենտրոնում՝ Իսահակյան 8 հասցեում։
Բոնուսներ ՝
- Մրցակցային բոնուսային համակարգ;
- Անվճար մասնագիտական ուսուցում և շարունակական զարգացում;
- Հարմարավետ գրասենյակ Երևանի կենտրոնում;
- Ամսական և եռամսյակային պարգևատրումներ;
- Թիմբիլդինգներ, թրեյնինգներ և դրական աշխատանքային միջավայր։
- Բարձր եկամուտ
Եթե դուք կարդացել եք հայտարարությունը մինչև վերջ և կարծում եք, որ տվյալ աշխատանքը համապատասխանում է ձեզ, ապա ուղարկեք ձեր ինքնակենսագրականը։
Ծառայությունները՝ Ռիելթորական/գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։