
Լիդ-մենեջեր
Կալիբրի Գրուպ
Ընկերության մասին
<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:
Մենք փնտրում ենք փորձառու լիդ-մենեջերի, ով կապահովի զանգերի կենտրոնի արդյունավետ կառավարում, կմշակի ընկերությանը դիմած հաճախորդներին և որակյալ տեղեկատվություն կփոխանցի վաճառքի թիմին։ Կօգնի գործակալներին իրենց աշխատանքում ՝ ապահովելով ադմինիստրատիվ գործառույթները գրասենյակից, ինչպիսիք են հայտերի տեղադրումը, թարմացումը, հաճախորդների մուտքային դիմումների նախնական սպասարկումը և այլն։
Հաստիքի արդյունքը
Ժամանակին, պատշաճ կերպով սպասարկված, կարիքները բացահայտված հաճախորդ, ով տրամադրել է ելակետային տվյալներ, իրեն ներկայացվել են ընկերության ծառայությունները, և նա ուղղորդվել է համապատասխան մասնագետին։
Պարտականություններ
- Մուտքային հայտերի և զանգերի մշակում,
- Մասնագիտական հարթակների կառավարում,
- CRM համակարգում տվյալների պատշաճ լրացում,
- Զանգերի կենտրոնի ծրագրերի կառավարում,
- Այլ ադմինիստրատիվ պարտականություններ։
Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք՝
- Ունեք փորձ զանգերի կենտրոնում,
- Վաճառքների փորձառություն,
- Ունեք համակարգչային գրագիտություն (Microsoft office, Google, CRM և այլն),
- Ծանոթ եք Երևանի փողոցներին և քարտեզին,
- Ունեք հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ, գեղեցիկ, վստահ խոսք,
- Տիրապետում եք լեզուներին (անգլերեն և ռուսերեն) առնվազն B1 մակարդակ,
- Սթրեսակայուն եք,
- Ունակ եք ինտենսիվ աշխատելու,
- Հակված եք վերջնական արժեքավոր արդյունքին,
- Կարողանում եք աշխատել թիմում։
Աշխատանքային պայմաններ
- Ֆիքսված աշխատավարձ և % գործարքներից (աշխատավարձի չափը կախված է թեկնածուի փորձառությունից, որակավորումից և այլ գործոններից),
- Գրաֆիկ երկ-ուրբ ՝ 10։00-19։00, շաբաթ ՝ 10։00-18։00 (հերթափոխով),
- Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։
Բոնուսներ
- Թրեյնինգներ, ուսուցման համակարգ,
- Հարմարավետ գրասենյակ կենտրոնում,
- Անվճար սուրճ, թեյ,
- Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն,
- Ամսեկան և եռամսյակային պարգևատրումներ։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։