Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ (տենդերների)

Exterior Group LLC

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 08.06.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում գնումների մասնագետի:

Պարտականություններ

  • Կազմակերպել ընկերության մասնակցությունը տենդերներին, անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման, ներքին և արտաքին շահառուների հետ հաղորդակցման գործընթացները
  • Գնահատել տենդերների պահանջները` նախապատրաստելու համար տենդերին մասնակցության հայտերը` հայտարարված կանոններին և օրենսդրության պահանջներին համապատասխան
  • Կազմել և պատրաստել տենդերների և պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը
  • Հավաքագրել և ուսումնասիրել ներկայացված հայտերի և ընթացիկ տենդերների մասին տվյալները և տեղեկատվությունը
  • Կազմել տենդերների և պայմանագրերի վերաբերյալ հաշվետվություններ` ըստ անհրաժեշտության
  • Իրականացնել շուկայի վերլուծության աշխատանքներ` առկա տենդերների մասին հայտարարությունների և առնչվող նորություններին մշտապես տեղյալ լինելու և արձագանքելու համար
  • Անմիջական մասնակցություն ունենալ գնումների գործընթացին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավաբանական կամ այլ հարակից ոլորտում
  • Տենդերների և պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպման 3+ տարիների աշխատանքային փորձ
  • Նախագծերի կառավարման և համակարգման հիմնավոր ունակություններ
  • MS Office (Word, Excel, Project) փաթեթի գերազանց տիրապետում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը` 5-օրյա

Աշխատավարձը` մրցակցային

Անվճար սնունդ

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում