Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լիցենզավորման և պետական մարմինների հետ համագործակցության համակարգող

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
07.10.2026

Նկարագրություն

«Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում լիցենզավորման և պետական մարմինների հետ համագործակցության համակարգող մասնագետի (Licensing & Regulatory Compliance Coordinator):

Ընկերությունը փնտրում է պատասխանատու և համակարգված մասնագետի, ով կկազմակերպի լիցենզավորման, պետական հաշվետվությունների և կարգավորող պահանջների պահպանման գործընթացները։

Պարտականություններ

  • Նոր ծառայությունների լիցենզավորման և վերալիցենզավորման գործընթացների համակարգում։
  • Պետական մարմինների ստուգումների և մշտադիտարկումների նախապատրաստում և ուղեկցում։
  • Պարտադիր հաշվետվությունների պատրաստման և ներկայացման կազմակերպում։
  • Կարգավորող պահանջների և ժամկետների մշտական վերահսկում։
  • Անհամապատասխանությունների դեպքում ուղղիչ գործողությունների (CAPA) համակարգում և վերահսկում։
  • Արտաքին պետական և գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան հաղորդակցության վարում։
  • Բարեգործական հիմնադրամների և արտաքին կազմակերպությունների հետ վարչական համագործակցություն։
  • ԱԱՊ կցագրումների կազմակերպում և համակարգում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն:
  • Առողջապահության ոլորտում կարգավորող գործընթացների իմացություն:
  • Փաստաթղթերի և ժամկետների կառավարման բարձր պատասխանատվություն։
  • Վերլուծական և կազմակերպչական հմտություններ։
  • MS Office-ի լավ իմացություն։
  • Հայերեն՝ գերազանց, անգլերեն՝ լավ իմացություն։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Հ․ Ներսիսյան 10/7
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
012345678

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 200 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։

ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում