
Լցակայանի աշխատակից՝ լիցքավորող
ԱՐՄ ՊԵՏՐՈԼ ՍՊԸ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում 18-50 տարեկան արական սեռի ներկայացուցիչների՝ լցակայաններում լիցքավորող աշխատելու համար։
Ազատ աշխատատեղեր կան ք․ Երևանի տարբեր հասցեներում և Արմավիրի մարզում
Պարտականություններ
- Կատարել մեքենաների լիցքավորում՝ բենզին, հեղուկ գազ,
- Սպասարկել հաճախորդներին ըստ պահանջի, ցուցաբերել հարգալից վերաբերմունք,
- Ժամանակին ներկայանալ աշխատանքի,
- Աշխատանքի ընթացքում կրելու եք ընկերության լոգոտիպով համազգեստ,
- Լինել մշտապես սափրված։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը պարտադիր չէ,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ոչ կոնֆլիկտային վարք,
- Աշխատանքի նկատմամբ ունենալ պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 24-ժամյա հերթափոխային գրաֆիկ։
Բոլոր հետաքրքրող հարցերի համար խնդրում ենք զանգահարել 033 22 90 92։
Սիրով սպասում ենք Ձեզ :)
Արմ Պետրոլ ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և մինչ օրս զբաղվում է վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով, ինչպես նաև իրականացնում է հեղուկ գազի ներմուծում ՌԴ-ից։ Արմ Պետրոլ ընկերությանն են պատկանում նաև ԷԼԻՏ ավտոլվացման կետերն իրենց սրճարաններով։ Ընկերությունում աշխատում են շուրջ 200 աշխատակիցներ։
Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ջերմ թիմում:)