Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լազերային հաստոցի օպերատոր

ODD Craft

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
12.08.2026

Նկարագրություն

ODD Craft ընկերությունն աշխատանքի է հրավիրում Լազերային հաստոցի օպերատորի՝ արտադրական թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Լազերային հաստոցի գործարկում և կառավարում,
  • Աշխատանքային ֆայլերի պատրաստում և ներբեռնում,
  • Նյութերի կտրում և փորագրում՝ ըստ տեխնիկական առաջադրանքի,
  • Հաստոցի համապատասխան կարգավորումների ընտրություն,
  • Արտադրանքի որակի վերահսկում,
  • Հաստոցի աշխատանքային վիճակի և անվտանգության կանոնների պահպանում։

Պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լազերային հաստոցների հետ,
  • ArtCAM, CorelDRAW, AutoCAD կամ համանման ծրագրերի իմացություն
  • Տեխնիկական մտածողություն և չափերի հետ աշխատելու կարողություն,
  • Ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Պատասխանատվություն և թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Մանրամասների համար զանգահարեք՝ 077 282 474

կամ ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը։

Ընկերության մասին
address
Հասցե
Ադոնցի 10/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 77 282474

ODD Craft

ODD Craft-ը արտաքին և ներքին գովազդի պատրաստման և տեղադրման ոլորտում մասնագիտացած ընկերություն է, որն ավելի քան 5 տարի ստեղծում է կատարյալ լուծումներ տարբեր ոլորտների գործընկերների համար: Մենք համատեղում ենք ժամանակակից տեխնոլոգիաները, որակյալ նյութերը և դիզայներական մոտեցումը՝ առաջարկելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ սկսած նախագծումից մինչև վերջնական արդյունք:

ODD Craft-ը մատուցում է հետևյալ ծառայությունները․

  • Արտաքին և ներքին գովազդային վահանակների պատրաստում և տեղադրում
  • Ստենդների պատրաստում
  • Տաղավարների պատրաստում և տեղադրում
  • Սպասարկում՝ մինչև 1 տարի երաշխիքով
  • Ծավալային տառերի պատրաստում
  • Ցանկացած բարդության և ցանկացած դիզայնի ցուցանակների պատրաստում
  • Տանիքային գովազդների և կոնստրուկցիաների պատրաստում
  • Օրգանական ապակուց դետալների պատրաստում
  • Լազերային կտրում
  • Դիզայն տպագրություն
  • Ալյուկաբոնդի երեսպատում
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում