Լանդշաֆտային դիզայներ
O2 Գարդենս
Նկարագրություն
Եթե սիրում եք ստեղծել գեղեցիկ, ֆունկցիոնալ և բնության հետ ներդաշնակ տարածքներ, ունեք ստեղծագործ մտածողություն և ցանկանում եք մասնակցել բացառիկ կանաչապատման ու լանդշաֆտային նախագծերի իրականացմանը, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։
Պարտականություններ
- Մշակել ներքին և արտաքին կանաչապատման ու լանդշաֆտային ձևավորման նախագծեր ՝ հաշվի առնելով հաճախորդի պահանջները և նախագծի առանձնահատկությունները
- Կազմել և մշակել գծագրական փաթեթներ
- Պատրաստել նախագծերի 2D և 3D (վիզուալիզացիաներ), ներկայացումներ և պրեզենտացիոն նյութեր
- Համագործակցել ճարտարապետների, ագրոնոմների, բուսաբանների և տեխնիկական թիմի հետ՝ նախագծերի արդյունավետ իրականացման նպատակով
- Մասնակցել տարածքների ուսումնասիրությանը, չափագրմանը և նախագծային լուծումների մշակմանը
- Ներկայացնել ստեղծագործ և ժամանակակից լուծումներ՝ համապատասխանելով ընկերության որակի և գեղագիտական չափանիշներին։
Պահանջներ
Մեր իդեալական թեկնածուն․
- Ունի բարձրագույն կրթություն դիզայնի, ճարտարապետության, լանդշաֆտային դիզայնի կամ հարակից ոլորտում,
- Ունի համապատասխան աշխատանքային փորձ (կդիտվի որպես առավելություն),
- Ազատ տիրապետում է Archicad, AutoCAD, Lumion և Photoshop ծրագրերին,
- Ունի գծագրական և վիզուալ ներկայացումների պատրաստման հմտություններ,
- Կարողանում է արդյունավետ կառավարել ժամանակը և աշխատել նախագծային ժամկետների շրջանակում,
- Ունի ստեղծագործ մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Մասնակցություն հետաքրքիր և մասշտաբային լանդշաֆտային նախագծերի,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
- Ստեղծագործ և աջակցող աշխատանքային միջավայր,
- Մրցունակ վարձատրություն՝ ըստ փորձի և մասնագիտական կարողությունների։
Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում։
🌿 Կանաչապատման համալիր ծառայություններ
🌿 Բույսերի և ծաղկամանների ամենամեծ տեսականին Հայաստանում
🌿 Բնական կանաչ պատեր
🌱 Կանաչ տուրեր