Laboratory Information System (LIS) support specialist
Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ
Նկարագրություն
Մեր թիմը փնտրում է կազմակերպված և պատասխանատու մասնագետ, որը կհամակարգի ԼՏՀ համակարգում ավարտված հայտերից մինչև կատարված աշխատանքների փաստաթղթավորման, հաշիվների դուրսգրման և վճարումների վերահսկման գործընթացը։
Պաշտոնը ներառում է աշխատանք հաճախորդների, ներդրման և ծրագրային թիմերի, նախագծերի ղեկավարների և հաշվապահության հետ։
Պարտականություններ
-
ԼՏՀ համակարգում ավարտված հայտերի և դրանց կարգավիճակների մշտադիտարկում։
-
Կատարված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերի պատրաստման, ճշգրտման, ուղարկման և ստորագրման գործընթացի համակարգում։
-
Հաշիվների վերահսկման գրանցամատյանի ճշգրիտ և ժամանակին վարում։
-
Ստորագրված փաստաթղթերի և անհրաժեշտ տվյալների փոխանցում հաշվապահությանը։
-
Դուրս գրված հաշիվների և չկատարված վճարումների վերահսկում ու հետադարձ կապ հաճախորդների հետ։
-
Բաց, ուշացած կամ խնդրահարույց դեպքերի վերաբերյալ պատասխանատուների իրազեկում և անհրաժեշտության դեպքում հարցերի բարձրացում։
-
Համագործակցություն հաճախորդների, տեխնիկական և ծրագրային թիմերի, նախագծերի ղեկավարների և հաշվապահության հետ։
-
Պարբերական հաշվետվությունների պատրաստում հայտերի, ակտերի, հաշիվների և վճարումների կարգավիճակների վերաբերյալ։
Պահանջներ
-
Բարձրագույն կամ թերի բարձրագույն կրթություն։
-
Excel-ի և էլեկտրոնային փոստի գործնական իմացություն։
-
Փաստաթղթերի և միաժամանակ մի քանի ընթացիկ դեպքերի հետ կազմակերպված աշխատելու կարողություն։
-
Հայերենով գրավոր և բանավոր գերազանց հաղորդակցման հմտություններ։
-
Ռուսերենի իմացություն։ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
-
Հաճախորդների և գործընկերների հետ քաղաքավարի, վստահ և հետևողական հաղորդակցվելու կարողություն։
-
Ուշադրություն մանրուքներին և տվյալների ճշգրտությանը։
-
Պատասխանատվություն, կարգապահություն և վերջնաժամկետների պահպանում։
-
Խնդիրները ժամանակին բացահայտելու և պատասխանատուներին փոխանցելու կարողություն։
-
Լարված իրավիճակներում հանգիստ և հետևողական աշխատելու կարողություն։
Առավելություն կդիտվի
-
Հաշվապահական փաստաթղթերի, հաշիվների կամ հանձնման-ընդունման ակտերի հետ աշխատանքի փորձը։
-
CRM, ticketing կամ այլ գործառնական կառավարման համակարգերի հետ աշխատանքի փորձը։
-
Հաճախորդների սպասարկման, գրասենյակային կառավարման, վաճառքների աջակցության կամ գործառնական համակարգման փորձը։
-
Տեխնիկական ծրագրային համակարգերի աշխատանքի ընդհանուր պատկերացումը։
Մենք առաջարկում ենք՝
-
5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
-
Մրցակցային աշխատավարձ,
-
Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն,
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն: