Լաբորատորիայի վարիչ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն՝
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Լաբորատորիայի վարիչի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ՝
- Կազմակերպել և իրականացնել լաբորատորիայի աշխատանքը,
- Ապահովել որակի վերահսկողություն, յուրաքանչյուր արտադրատեսակի համար սահմանել որակի վերջնական չափորոշիչներ /ստանդարտներ/,
- Արտադրանքի որակը ստուգելու համար տիրապետել ներկերի և չոր շաղախների փորձաքննության եղանակներին,
- Մշակել ու հաստատել արտադրատեսակների բարձր որակ ապահովող բաղադրությունները և տեխնոլոգիական ռեժիմները, բաղադրություններում փոփոխություններ կատարելու դեպքում ուղղումներ մտցնել չափորոշիչների մեջ,
- Իրականացնել փորձարարական հետազոտություններ արտադրանքի որակի բարձրացման, ինքնարժեքի նվազեցման, ինչպես նաև նոր արտադրատեսակների ստացման ուղղությամբ,
- Իրականացնել հումքի մուտքային վերահսկողություն,
- Իրականացնել տեխնոլոգիական ռեժիմների պահպանման վերահսկողություն,
- Ապահովել ինֆորմացիայի համակարգումը և պահպանությունը /արխիվացում/,
- Լաբորատորիային անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար ներկայացնել պահանջագրեր,
- Պահպանել և վերահսկել լաբորատորիայի աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների կատարումը,
- Հետևել լաբորատորիայի մաքրությանը,
- Կազմակերպել և մասնակցել լաբորատորիայի գույքագրման աշխատանքներին,
- Իրականացնել փրփրապլաստի արտադրամասի համար նախատեսված կաթսայում օգտագործվող ջրի որակի հսկման անալիզները,
- Կատարել Չոր շաղախների արտադրամասում արտադրվող յուրաքանչյուր արտադրատեսակի /սալիկի սոսինձ, թերմոգիպս, գիպսային և մելային ծեփամածիկներ/ պատահական սկզբունքով վերցրած մի քանի նմուշների փորձարկում, ըստ որի հնարավոր է պարզել թափվելու կամ ճաքելու հավանականությունը, կամ դրանց առաջացման պատճառները, իսկ սալիկի սոսնձի դեպքում` ամրությունը: Ինչպես նաև մաղի սարքավորմամբ որոշել խառնուրդում գտնվող մասնիկների չափսերը:
- Իրականացնել բոլոր տեսակի ներկերի փորձաքննություն,
- Հարկ եղած դեպքում կատարել ելանյութերի փորձարկումներ,
- Փորձարկել բողոքարկված արտադրատեսակները և դրանց հիման վրա կազմել գրավոր եզրակացություն,
- Յուրաքանչյուր ամսվա /տարվա/ կտրվածքով կազմել իրականացված աշխատանքների հաշվետվություններ։
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն քիմիայի ոլորտում,
- Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Լաբորատոր սարքավորումների հետ աշխատանքային փորձ,
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն։
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: