Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լաբորատոր սարքերի սպասարկման ճարտարագետ

FDA LABORATORY LLC

Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ` 01.04.2023
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«էֆ –Դի- էյ Լաբորատորիա» Փորձարկման լաբորատորիա ՍՊԸ անհրաժեշտ է փորձառու ինժեներ։

Պարտականություններ

  • Կատարել սարքերի տեղադրման, ինստալյացիոն, միացման, կարգաբերման, չափագրման, տեխ.սպասարկման աշխատանքներ:
  • Հաստատել կապ ետերաշխիքային սպասարկումն ապահովող կազմակերպության հետ՝ ապահովելու սարքերի հետագա անխափան և արդյունավետ աշխատանքը:
  • Նախօրոք հաստատված ժամանակացույցի համաձայն կատարել ստուգումներ լաբորատոր սարքերի տեխնիկական վիճակի մասին և զեկուցել /գրավոր/ ղեկավարությանը արդյունքների մասին:
  • Ապահովել սարքերի հետ կապված համակարգիչների անխափան աշխատանքը:
  • Պարբերաբար ստուգել լաբորատորիայում օգտագործվող գազային, հրշեջ, օդափոխության, ջրամատակարարման, ջեռուցման համակարգերի վիճակը և անհրաժեշտության դեպքում հրավիրել մասնագետ կամ (կախված խնդրի բարդությունից) ինքնուրույն շտկել անսարքությունը:
  • Անհրաժեշտության դեպքում փոխարինել լաբորատորիայում օգտագործվող գազային համակարգը սնուցող գազերի բալոնները և կատարել համապատասխան գրառում աշխատանքային մատյաններում:
  • Կատարել շուկայի հետազոտություն նոր սարքերի և համալրող սարքավորումների ձեռք բերման համար:

Պահանջներ

  • կրթություն` բարձրագույն
  • աշխատանքային փորձ՝ 1+

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օրյա աշխատանքային գրաֆիկ, 09։00-18։00

Աշխատակիցների տեղափոխումը ընկերություն և ընդմիջումը ապահովում է ընկերությունը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում