Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Կենսաբանական, Քիմիական
Վերջնաժամկետ`
30.03.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Երևանի ոսկերչական ֆաբրիկան աշխատանքի է հրավիրում լաբորանտի։

Պարտականություններ

  • Իրականացնել արտադրատեսակների նմուշների լաբորատոր փորձարկումներ, ամրության ստուգում և չափումներ
  • Պատրաստել և հարգորոշել նմուշները
  • Հետևել որակի ապահովման և վերահսկման համակարգի կատարմանը՝ համաձայն ընդունված չափանիշների և պահանջների
  • Կազմակերպել և համակարգել լաբորատոր հանգույցների և սարքավորումների անվտանգ աշխատանքը

Պահանջներ

  • Մասնագիտական բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ
  • Լաբորատոր փորձարկումներ կատարելու փորձ (պարտադիր)
  • Ռուսերենի իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա, 9։00-18։00

Ինքնակենսագրական ուղարկելով նշված էլեկտրոնային հասցեին` Թեմա դաշտում նշելով «Լաբորանտ»:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, 0026, Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37498925999

Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Business trips
Բիզնես գործուղումներ
Training program adroad
Ուսում արտերկրում
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում