Լաբարանտ մանրէաբան
Բիոկաթ
Նկարագրություն
Լաբորատորիայի աշխատակից՝ տրամադրված հումքի նմուշների փորձարկումները անելու համար:
Պարտականություններ
- Կազմակերպել լաբորատորիայի աշխատանքների բնականոն գործունեությունը,
- Իրականացնել տրամադրված հումքի նմուշների լաբորատոր փորձարկումներ,
- Կազմել հաշվետվություններ փորձարված հումքի նմուշների վերաբերյալ,
- Ապահովել տարածքի մաքրությունը և կանոնակարգվածությունը:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթությունը ցանկալի է,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Արագ սովորելու պատրաստակամություն և ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09։00-18։00։
Բիոկաթ ընկերությունը ներկայումս արտադում է մաքուր և բարձրորակ կաթնամթերքի ավելի քան 50 արտադրատեսակ:
Բիոկաթ ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Այսօր կազմակերպությունը արտադրում է 9 տեսակի կաթնամթերք 20 տարբեր տեսքի: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում դիետիկ կաթնամթերք սպառողներին և արտադրում է ցածր յուղայնությամբ կաթնամթերք նրանց համար:
2010թ. ԲԻՈԿԱԹ ընկերությունը կառուցեց նոր գործարան և վերազինեց իր նոր գործարանը ժամանակակից սարքավորումներով` որն էլ ապահովում է որակյալ և անթերի ապրանքի արտադրությունը: Նույն թվականին հիմնեց նաև պաղպաղակի արտադրություն: Այսօր ընկերությունը արդեն ներկայանում է սպառողին 5 տարբեր համերի` 17 տեսակի պաղպաղակով: Ընկերությունը` չդավաճանելով իր սկզբունքները, պաղպաղակը նույնպես արտադրում է անարատ հումքերից` օգտագործելով բնական կարագ և անարատ կաթ:
ԲԻՈԿԱԹ ընկերությունը իր արտադրանքում օգտագործում է միայն բնական կաթ` բացառելով չոր կաթի օգտագործումը: Բնական կաթը մատակարարվում է Ալագյազի և Ապարանի շրջաններից (բարձրությունը ոչ պակաս քան 1800մետր ծովի մակերևույթից- շատ կարևոր պայման կաթի որակի համար): Կաթն ընկերությունն ընդունում է որակը մանրակիկիտ ուսումնասիրելուց հետո միայն:
Կաթնամթերքի մեջ պարունակվող ջրի խտություն և յուղի քանակությունը ստուգվում են լաբորատոր պայմաններում (մենք համագործակցում ենք ՀՀ Սանէպիդկայանի և Հայպետստանդարտի հետ): Բարձրորակ ապրանք ստանալու մյուս գրավականն այն է, որ մերանները բերվում են Եվրոպայից: Սրանցով է բացատրվում ընկերության բարձր գնային քաղաքականությունը` բավարարելով իրեն արդեն հավատարիմ գնորդի պահանջարկը: